Panorama.am. 4-10-2011- «Լիբանանի բանակը վերազինելու համար սպասում ենք Իրանի պատասխանին, եթե միջազգային օրենսդրության առումով խնդիրներ չառաջանան և Իրանը տա իր համաձայնությունը, ապա լիբանանյան բանակը կվերազինվի Իրանի կողմից»:Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` «Ալ-Շարղ» օրաթերթին տված հարցազրույցում նշել է Լիբանանի նախագահ Միշել Սոլեյմանը:
Լիբանանի նախագահը նշել է, որ Իրան կատարած այցելության ժամանակ քննարկվել է վերոնշյալ հարցը, սակայն իրանական կողմը դեռևս ոչ բացասական և ոչ էլ դրական պատասխան է տվել:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment