Panorama.am. 4-10-2011- Եթե նախկինում Թուրքիային անվանում էին «Եվրոպայի հիվանդ», ապա այժմ կարելի է նրան կոչել «Մերձավոր արևելքի հոգեպես անհավասարակշիռ»: Նման կարծիք է առաջ քաշել իսրայելական «Մաարիվ» թերթի հրապարակախոս Բեն Կասպիտը, ում մեջբերում է «Կուրսոր» ցանցային պարբերականը:Հեղինակը նման եզրահանգման է եկել` դիտարկելով Թուրքիայում առկա իրողությունները: Մասնավորապես, նշելով, թե Թուրքիան իսլամական աշխարհում եվրոպականացված երկրի համբավ ունի, այնուամենայնիվ, իրականությունն այդ համբավին այնքան էլ չի համընկնում: Բեն Կասպիտը վկայաբերում է ԵԱՀԿ հետազոտություններն ու ԶԼՄ-ների միջազգային ինստիտուտի զեկույցն ու նշում, որ Թուրքիան աշխարհում առաջինն է ձերբակալված լրագրողների թվով` 57 լրագրող, և այդ ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իրանին ու Չինաստանին (որոնցում անազատության մեջ են 34-ական լրագրող) գերազանցում է մոտ կրկնակի անգամ: Ըստ որում` հեղինակը նշում է, որ լրագրողների ճնշող մեծամասնությունն անազատության մեջ է հայտնվել Ռեջեփ Թայիբ Էրդողանի իշխանության օրոք: Ավելին` նույն զեկույցի համաձայն, թուրքական իշխանությունների նախաձեռնությամբ ևս 1000 լրագրողների նկատմամբ էլ գործեր են հարուցվել և առաջիկայում հնարավոր է կալանավորումներ լինեն:
Հեղինակը, Էրդողանի քմահաճույք որակելով հարևաններից ներողություն խնդրելու պահանջները, հարևաններին սպառնալու ու ռազմատենչ բնույթի հայտարարությունները, նշում է, որ մեկ այլ քմահաճույք էր ՄԱԿ Գլխավոր քարոտւղար Պան Գի Մունի հետ հանդիպման ժամանակ Էրդողանի առաջ քաշած պահանջը` թուրքերենը դարձնել ՄԱԿ-ի պաշտոնական լեզու:
Թուրքիայում գործող վարչապետ Էրդողանն ամեն անգամ արտահայտում է իր քմահաճույքները բոլոր հարցերում: Այս մասին տեղեկացնում է «Կուրսոր» պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետ Էրդողանի քմահաճույքների մեկն այն է, որ ըստ իսրայելական կառավարության, վերջինս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ հանդիպման ժամանակ պահանջել է, որպեսզի թուրքերեն լեզուն դառնա ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներից մեկը:
«Օր չկա, որ Էրդողանը Կիպրոսի հասցեին սպառնալիք չտեղա կամ չխոստանա Իսրայելին ծովային շրջափակման ենթարկել: Կամ սպառնա Հունաստանին: Կամ էլ` իր ջղայնությունը թափի Ասադի վրա: Գրեթե ամեն օր Էրդողանը ԶԼՄ-ներին նոր գոհարներ է պարգևում, որոնք զուրկ են որևէ տրամաբանությունից ու իմաստից»,-գրում է հոդվածագիրն ու նշում, որ կարծիք կա, թե գործ ունենք անկայուն խառնվածքի տեր մարդու հետ:
«Մեկ այլ տեսակետի համաձայն` Էրդողանը գտնվում է իր արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի լուրջ ազդեցության տակ, ով համարվում է Թուրքիայում արմատական իսլամի գուրուն»,- հավելում է Բեն Կասպիտն ու արձանագրում, որ չնայած դրան Էրդողանն ավելի շատ է տեղի տալիս արևմտյան գործիչների հորդորներին, ինչի արդյունքում էլ զիգզագաձև վարքագիծ է դրսևորում` տատանվելով Արևմուտքի ու Արևելքի միջև:
Ամփոփելով իր դիտարկումները` իսրայելցի հեղինակը նշում է. «Ժամանակին Թուրքիային անվանում էին «Եվրոպայի հիվանդ մարդ»: Այսօր նրան կարելի է կոչել «Մերձավոր Արևելքի հոգեպես անհավասարաշիռ մարդ»: Էրդողանը պետք է հասկանա, որ այդ տարօրինակ ներկայացման շարունակությունն իրեն պատիվ չի բերելու»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment