News.am. 4-10-2011- Ռուսաստանն առաջիկայում արդյունքներ է ակնկալում Ադրբեջանի հետ բանակցություններից` այդ երկրում տեղակայված Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի հետագա օգտագործման վերաբերյալ, այս մասին հոկտեմբերի 4-ին լրագրողներին ասել է ՌԴ տիեզերական զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Օլեգ Օստապենկոն:«Ներկայումս բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ: Այս տարի ամռանը ՌԴ պաշտպանության նախարարը եւս այցելեց այդ երկիր եւ այնտեղ բանակցություններ անցկացրեց: Առաջիկա օրերին մենք այդ խորհրդակցություններից արդյունքների ենք սպասում: Եթե Ռուսաստանը հետաքրքրված չլիներ այդ կայանի վարձակալությամբ, բանակցություններ չէին վարվի»,-ասել է հրամանատարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Վարձակալության եւ շահագործման պայմանների մասին համաձայնագրի ժամկետն ավարտվում է 2012 թ. դեկտեմբերի 24-ին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment