Tuesday, October 4, 2011

Քրդերի զանգվածային ձերբակալություններ Թուրքիայում

Tert.am. 4-10-2011- Ստամբուլում իրականացվող լայնածավալ գործողության ընթացքում ձերբակալվել են 80 քուրդ գործիչներ։
Ինչպես տեղեկացնում է CNNTurk–ը, քրդերը ձերբակալվել են «Քրդստանի համայնքների միության» (KCK) (համարվում է Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) քաղաքային թևը) դեմ իրկանացվող գործողության շրջանակում։
Նշվում է, որ ձերբակալվածները KCK–ի և «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության անդամներ են։ Ներկա պահին Ստամբուլում գործողությունները շարունակվում են։

No comments: