Wednesday, October 26, 2011

Իրանի հրթիռային ծրագիրը

Իրանում սպառազինության է վերցվել Shahab-4 հրթիռը, որն իրականում ավելի վաղ էր մտել շրջանառության մեջ: Սա Shahab-3-ի արդիականացված տեսակն է, որն ունի գործողությունների 1250-1300 կմ շրջանագիծ եւ 1000 կգ քաշ ունեցող արկով: 2002 թ մայիսի 25-ին աշխատանքային փորձարկումներից հետո պետական հանձնաժողովը այս հրթիռը սպառազինության մեջ է դրել, իսկ 2003 թ փետրվարի 1-ին այն 16 հատ թվաքանակով պետք է ռազմական հերթապահության դրվեր:
Տեղեկություններ կան, որ կատարելագործված Shahab-3-ը ունի կատարման տարբերակ, որն օժտված է Shahab-4-ի բնութագրիչներով, նախեւառաջ գործողության ճշգրտության ու շրջագծի առումով: Պետական հանձնաժողովի աշխատանքի ժամանակ հաստատվել է, որ դրա գործողության շրջագիծը հասնում է մոտ 1500 կմ-ի: Shahab-4-ը պետք է 2 մոդիֆիկացիա ունենա, որոնց գործողության շրջագիծը 1500 եւ 2000 կմ է: Shahab-5-ի գործունեության շրջագիծը կկազմի 10 հազար կմ, այսինքն այն կլինի միջմայրցամաքային: «Shahab-4»-ը բազային հրթիռ կդառնա գործողությունների միջին հեռավորության համար եւ կունենա մոդիֆիկացիաներ: Հենց այդ պատճառով է, որ իրանական զինվորականները բարեկամ երկրների ռազմական կցորդների հետ մասնավոր զրույցներում հայտարարում են, որ Իրանը փաստացի ստեղծել է Shahab-4-ը:
Իրանն ունի նաեւ Zelzal-2, Fateh – 110 հրթիռները, եւ մշակել է Tow հրթիռը: Իրանի արտաքին քաղաքականությունում հրթիռային ծրագիրը կարեւոր տարր է համարվում: Իրանի առջեւ հրթիռային տեխնիկայի վաճառքի խնդիր է դրված: Սա շատ է անհանգստացնում ԱՄՆ-ին ու տարածաշրջանի շատ երկրների: 2002 թ մայիսին Իրանը սադրել էր Իրաքին հրթիռները ձեռք բերելու խնդրի շուրջ բանակցություններ սկսել: Այս հանգամանքը Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելու որոշումն արագացնելու գործոններից մեկը դարձավ: Կասրե-Շիրին սահմանային քաղաքում անցկանցվող բանակցությունները Սադդամ Հուսեյնի որդի Քուսայի ու գնդապետ Մ. Զոգլխադրայի միջեւ 2002թ մայիսին ավարտվեցին ոչնչով, սակայն հենց դրանով Իրանը նոր քաղաքական գործոն ստեղծեց: Իրանի հրթիռային ծրագիրը քննարկման առարկա է իրանա-ամերիկյան ու իրանա-բրիտանական բանակցություններում: Հենց դրանով Իրանը ճնշում է գործադրում ողջ տարածաշրջանի ու Արեւմտյան հանրության վրա: Մինչ այժմ տեղեկություն չկա, թե արդյոք Shahab-5-ը ռազմական հերթապահության է դուրս բերվել:



Ամերիկացիներն անհանգստացած են ոչ այնքան Shahab-5 հրթիռով, որքան Իրանի տակտիկական հրթիռներով, որոնց օգնությամբ Իրանը կարող է արգելափակել Պարսից ծոցը եւ Կասպյան ավազանը: Սակայն տեղեկություններ կան, որ Իրանի մտադիր է մոտակա 3 տարիներ մշակել Shahab-6 հրթիռը, որն առավել մեծ ճշգրտություն կունենա: 5500 կմ գործողությունների շրջագիծը գործնականում թույլ է տալիս շանտաժի ենթարկել ողջ տարածաշրջանը, այսինքն` քաղաքական նպատակին հասել են: Հնարավոր է Shahab-6-ը պաշտոնապես չի ստեղծվի կամ էլ նման հատկանիշներով իրական հրթիռն այդպես չի անվանվի: Կան մի շարք գիտատեխնիկական պատճառներ: Իրանի ռազմական հրամանատարությունն այնքան էլ գոհ չէ այս հրթիռային ընտանիքի հատկանիշներից: Այս հրթիռները չեն առանձնանում բարձր ճշգրտությամբ ու հուսալիությամբ:
Թերեւս, իրանցիները պետք է Shahab-6-ը որոշակի մակարդակի հասցնեն, որի համար անհրաժեշտ կլինի ոչ քիչ ժամանակ (մոտ 2-3 տարի)` իր տեխնիկական խնդիրները ներկայացնելով որպես խաղաղասիրություն: Միաժամանակ, կախված արտաքին քաղաքական իրավիճակից, Իրանը ստեղծելու է միջմայրցամաքային հրթիռ: Իրանն ավելի շատ հաջողության է հասել տակտիկական հրթիռներ պատրաստելու հարցում, որոնց հեռահարությունը 150-200 կմ է: Հատկապես մեծ հաջողություններ են արձանագրվել ռազմածովային ուժերի համար հրթիռներ պատրաստելու գործում: Իրանը նպատակ է դրել մինչեւ 2015 թ սկսել “Երկիր-երկիր” դասի հրթիռների 3 մոդիֆիկացիաների զանգվածային արտադրություն եւ կատարելագործել հրթիռները ռազմածովային նավատորմի կարիքների համար:
Իրանի քաղաքական ղեկավարությունը խնդիր է դրել ցանկացած գնով հրթիռային տեխնիկայի վաճառք իրականանցել, ընդ որում խիստ ցանկալի է այդ հրթիռները տրամադրել կամ ԵԽ, կամ ՆԱՏՕ-ի անդամներին, օրինակ, Հունաստանին, Ալբանիային, Կիպրոսին, Հայաստանին, ինչպես նաեւ Չինաստանին: Իրանը ձգտում է որոշակի տեղ զբաղեցնել սպառազինությունների շուկայում, որը թույլ կտա նրան ինչ-որ չափով ճեղքել տեխնոլոգիական ու քաղաքական-տնտեսական շրջափակումը եւ բարձրացնել երկրի վարկանիշը:
Իգոր Մուրադյան

No comments: