
Փորձագետի խոսքով` ԵԱՀԿ-ում հստակ գիտակցում են, որ իրավիճակը հարկավոր է լուծել խաղաղ ճանպարհով, ինչը հակասում է Բաքվի ռազմական հռետորաբանությանը:
«Մինսկի խումբն արտացոլում է այդ դիրքորոշումը: Ոչ Եվրոպայում, ոչ ԱՄՆ-ում Հարավային Կովկասում նոր պատերազմ չեն ցանկանում: Միաժամանակ` Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը Արեւմուտքում աջակցություն չի գտնում: Այս պայմաններում, կարծում եմ, ԵԱՀԿ-ն ճիշտ է գործում»,-հայտարարեց նա:
Քաղաքագետի խոսքով` որքան էլ Ադրբեջանը փորձի դուրս գալ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափից, դա հազիվ թե հաջողվի: «ԵԱՀԿ-ն, չհաշված որոշ թերությունները, հզոր դիրքեր ունի: Ի հավելումն` հարկ է նշել, որ հակամարտությունը եւ այն կարգավորելու գործընթացը կախված է ոչ միայն Ադրբեջանից, այլ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, մասնակիորեն` նաեւ Ռուսաստանից, Իրանից, Թուրքիայից»,- եզրափակեց Ցիգանոկը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Ադրբեջանի ԱԳՆ անվտանգության կառավարման երկրորդ քարտուղար Էլչին Հուսեյնլին հոկտեմբերի 11-ին հայտարարել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հնարավորություն են ստեղծում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արհեստականորեն ձգձգելու համար։ «Մինսկի խմբի նման պասիվությունը կարող է հարվածի տակ դնել Կովկասում այդ կառույցի հեղինակությունը»,-հայտարարել էր Հուսեյնլին:
No comments:
Post a Comment