Wednesday, October 5, 2011

Մերկ վազորդը իրարարանցում է առաջացրել Թել Ավիվում. պարզվել է, որ նա վազում էր գողի հետեւից, եւ ժամանակ չի ունեցել հագնվելու համար

News.am. 4-10-2011- Մերկ վազորդը, հոկտեմբերի 3-ին, իրարանցում է առաջացրել Թել Ավիվի կենտրոնում, սակայն ոստիկանությունը շտապել է հանգստացրել քաղաքացիներին` միջադեպի մեղավորն այլասերված չէ, այլ բարեպաշտ քաղաքացի, ով վազում էր գողի հետեւից:
Շուտով հայտնի է դարձել, որ բոլորին ահաբեկել է 30-ամյա Նիրը:
Նիրն, առավոտյան վազքից հետո տուն վերադառնալով, հայտնաբերել է, որ իր տանը անկոչ հյուրեր են եղել: Նա իր վրայից հանել է քրտնած հագուստը եւ նստելով բազմոցին` սկսել է մտածել, թե ինչ անել հետո, գրում է Israel Hayom-ը: Նա ցանկանցել է ոստիկանություն զանգահարել, սակայն հայտնաբերել է, որ բջջային հեռախոսը եւս անհետացել է: Նա ոստիկանություն է զանգել Skype-ով: Նա հանկարծ լսել է իր հեռախոսի ձայնը եւ հասկացել, որ գողը դեռ իր տանն է:
Երբ գողը փորձել է փախչել, Նիրն ընկել է նրա հետեւից: Երկար վազելուց հետո նրան հաջողվել է բռնել գողին: Սակայն ոստիկանության աշխատակիցները գողի հետ միասին բաժանմունք են տեղափոխել նաեւ Նիրին: Այնտեղ պարզվել է, որ մերկ մարդը հանցագործի զոհն է եղել, հաղորդում է NEWSru.com-ը:

No comments: