Wednesday, October 5, 2011

Մարկեդոնով. Հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումով են պայմանավորված Հարավային Կովկաս

Panorama.am. 4-10-2011- «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական հեռանկարները շատ դեպքերում կախված են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և Հայաստան–Թուրքիա մերձեցման գործընթացներից»,-այս մասին «ԱՊԱ» լրատվական գործակալության փոխանցմամաբ, Woodrow Wilson–ի կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ նշել է ռուս վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը։
Աղբյուրի փոխանցմամբ, նա նշել է, որ Հայասատան -Թուրքիա հարաբերությունների կարգավորումը անցյալի և ապագայի խնդիր է: «Անկախ հնարավոր սպառնալիքներից՝ երկու հակամարտությունների կարգավորումը հնարվորություն կտա կողմերին վերացնել հին և կանխել նոր ճգնաժամերն ու ռիսկերը»,– նշել է Մարկեդոնովը։

No comments: