«Լրագիր» 5-10-2011- Զուգարանների թեման դառնում է ամենաակտուալներից մեկը Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքների եւ իշխող կոալիցիայի արձագանքի համատեքստում:Կոնգրեսի հանրահավաքներում այդ մասին խոսում են հեգնանքով: Լեւոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ կոչ արեց Սերժ Սարգսյանին «հանուն հին ընկերության» բացել զուգարանները: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խորհուրդ տվեց հանրահավաքների մասնակիցներին գիշերանոթներ բաժանել:
Ակնհայտ է, որ այս թեման կոչված է քողարկել ընդդիմության եւ իշխանության միջեւ իրական գործընթացների էությունը: Եթե մի կողմ դնենք երկու կողմերից հնչող հայտարարությունները, կարելի է հետեւյալ պատկերը նկատել:
Կոնգրեսը ստիպված էր սեպտեմբերի 30-ին հայտարարել շուրջօրյա հանրահավաքներ, քանի որ հակառակ դեպքում կկորցներ կողմնակիցներին, որոնք պահանջում են «հիմա»: Սակայն, նման արմատական քայլը՝ վրանների տեղադրումն ու ամենօրյա հանրահավաքները, չստացավ արմատական բովանդակություն: Կոնգրեսը չի պահանջում իշխանության անհապաղ հրաժարական կամ իր պահանջների անառարկելի կատարում: Կոնգրեսն առաջարկում է շարունակել երկխոսությունը, եւ անհասկանալի է, թե դրա համար ինչու են անհրաժեշտ վրանները հրապարակում:
Եթե խոսքը հրաժարականի մասին է, եւ ժողովուրդն արդեն դուրս է բերվել փողոց, ապա ինչի՞ համար է պետք երկխոսությունը: Ինչի՞ մասին են «կոնգրեսականները» պատրաստվում պայմանավորվել կոալիցիայի հետ: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն այս պահին մտադիր չէ հրաժարական տալ: Այդժամ, ինչի՞ մասին է խոսքը: Այն մասին, որ թույլ չտրվի՞ Քոչարյանի վերադարձը: Սակայն այս հարցի լուծման համար հրապարակում վրաններ պետք չեն: Մանավանդ որ, Տեր-Պետրոսյանն էլ է հայտարարել, որ Քոչարյանը չի կարող վերադառնալ: Իսկ եթե խնդիր է դրված հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, ապա հրապարակից այդ պահանջն ավելի համառ կհնչի, քան բանակցության սեղանի շուրջ:
Այնպիսի տպավորություն է, որ Կոնգրեսի ղեկավարությունը տանում է երկու գիծ՝ մի կողմից, հայտարարելով շուրջօրյա հանրահավաքներ, պահում է կողմնակիցներին, իսկ մյուս կողմից շարունակում է բանակցությունը կոալիցիայի հետ միայն իրեն հայտնի նպատակներով:
Երկխոսությունից հրաժարվելու մասին կոալիցիայի հայտարարությունը Կոնգրեսին քիչ-ինչ անհարմար դրության մեջ է դրել: Հիմա պետք է կամ ուժեղացնել հրապարակի ճնշումը եւ անցնել ավելի վճռական զանգվածային քայլերի, ընդհուպ քաղաքացիական անհնազանդության եւ սաբոտաժի կոչերի, կամ ընդունել, որ Կոնգրեսն ի վիճակի չէ մոբիլիզացնել հասարակությանը եւ առաջնորդել հաղթանակի:
Երեկվա հանրահավաքում Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե Կոնգրեսը պատրաստ է քննարկել երկխոսությունը շարունակելու մասին կոալիցիայի առաջարկը, եթե կոալիցիան դիմի Կոնգրեսին «համապատասխան խնդրանքով»:
Նման իրավիճակում, զուգարանները ձեռք են բերում առանցքային նշանակություն: Հնարավոր է, որ հանրահավաքների մասնակիցներից մեկը, կամ կոալիցիայի կողմից ուղարկված մի պրովոկատոր չդիմանան եւ հենց հրապարակում «խախտեն հասարակական կարգը», ինչը անմիջապես կնկարահանի ոստիկանությունը եւ կգհայտարարի, որ անօրինական հանրահավաքներում արդեն խախտվում է հասարակական կարգը: Նման դեպքում, կառաջանա բախումների սպառնալիք:
Իր հերթին, եթե Կոնգրեսը բախումներից խուսափելու համար դադարեցնի շուրջօրյա ակցիաները եւ կրկին կոալիցիային ժամանակ տա մտածելու, ապա վերջինս, կարծելով, որ Կոնգրեսն առայժմ ի վիճակի չէ մոբիլիզացնել ժողովրդին, չի էլ մտածի երկխոսությունը շարունակելու մասին:
Նաիրա Հայրումյան

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment