News.am. 26-10-2011- Այն ժամանակ, երբ ԵՄ-ն թաղվել է ճգնաժամի մեջ եվրոյի գոտում սուվերեն պարտքերի պատճառով, Ֆրանսիայի Ազգային Ժողովը, քվեարկելով 2012թ. բյուջեի համար, որոշում է կայացրել Եվրամիության բյուջեին հատկացնել 18,9 միլիարդ դոլար: Այդ մասին գրում է «Nouvelles d`Arménie»-ն` վկայակոչելով France-Presse-ը:
Միություն հանուն ժողովրդական շարժման առաջարկած փոփոխությունը, որը նպատակ ուներ դադարեցնել Թուրքիային հատկացվող օգնությունը` ԵՄ-ին անդամակցելուն պատրաստվելու համար, մերժվել է: Եվրոպական գործերի նախարար Ժան Լեոնետտին հստակ հասկացրել է, թե դեմ է այդ փոփոխությանը:
«Ես կրկնում եմ Ֆրանսիայի դիրքորոշումը: Մենք դեմ ենք Թուրքիայի անդամակցությամբ: Թուրքիան, այդուհանդերձ, թեկնածու է ճանաչվել 1999թ., սակայն կարգավիճակի ճանաչումը մի բան է, վերջնական միացումը` այլ»,- ասել է նա:
Նախարարի խոսքով, ինչպես մյուս թեկնածու երկրները, Թուրքիան եւս օգտվում է օգնության ծրագրից:

No comments:
Post a Comment