Wednesday, October 26, 2011

Թուրքիան սեղմեց Հայաստանի մեկնած օգնության ձեռքը

Tert.am. 26-10-2011- Անկարան հրահանգել է պատկան մարմիններին օրեր առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար դիմել բոլոր այն երկրներին, որոնք ավելի վաղ պատրաստակամություն էին հայտնել օգնություն տրամադրել Թուրքիային։
Վկայակոչելով անանուն դիվանագիտական աղբյուրներ՝ թուրքական «Անկարա» գործակալությունը տեղեկացնում է, որ Թուրքիան օգնություն է խնդրել նաև Հայաստանից։
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ Անկարան օգնության խնդրանքով պաշտոնապես դիմել է ավելի քան 30 երկրի, որոնց թվում են Իսրայելը, ԱՄՆ–ը, Ռուսաստանը և Ճապոնիան, և ոչինչ չէր նշվել Հայաստանից օգնություն խնդրելու մասին։
Սակայն ՀՀ ԱԳՆ–ից Tert.am–ին հայտնեցին, որ Երևանն առայժմ չի ստացել պաշտոնական Անկարայի օգնության խնդրանքը։
Հիշեցնենք, որ Վանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր էր հղել Աբդուլլահ Գյուլին և առաջարկել Հայաստանի օգնությունը։
Սակայն Անկարան, բացառությամբ Իրանի, Ադրբեջանի և Պակիստանի, մերժել էր ընդունել բոլոր երկրների, այդ թվում` Հայաստան օգնությունը։

No comments: