Tert.am. 26-10-2011- Վրաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում որպես միջնորդ հանդես գալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, հայտարարել է այցով Բաքվում գտնվող Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն։
«Պետք է պահպանել ցանկացած ձևաչափ։ Ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան ՝ հակամարտությունը»,– ասել է Վաշաձեն։
Խոսելով Ռուսաստանի և Վրաստանի միջև ընթացող ժնևեյան բանակցային գործընթացի մասին՝ Վաշաձեն ասել է. «Այդ բանակցություններում մենք կանգնած են այն տեղում, որտեղ 2009 թվականին էինք։ Ռուսաստանը կտրականապես հրաժարվում է իրեն ճանաչել որպես հակամարտության կողմ, կատարել հրադադարի մասին համաձայնագրի դրույթները, հրաժարվում է քննարկել Վրաստում կայունության և անվտանգության, փախստականների վերադարձի հարցերը։ Սակայն հակառակ դրան՝ Վրաստանը կանի հնարավորինը՝ ժնևյան ձևաչափը պահպանելու համար։ Կարծում եմ՝ դա վերաբերում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցություններին»։
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին՝ Վաշաձեն հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է աջակցել հիմնախնդրի կարգավորման գործընթացին։
«Հարավային Կովկասն ամբողջական օրգանիզմ է և նրան հնարավոր չէ մասնատել։ Բոլոր երեք պետությունները պետք է հասկանան, որ մենք գտնվում ենք նույն նավակում, և մեր ինքնիշխանությունն անքակտելիորեն կապված է։ Եթե մի օր այդ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ լինի Վրաստանի մասնակցությունը կամ միջնորդությունը, կամ մեր կողմից որևէ այլ աջակցություն, մենք պատրաստ ենք»,– ասել է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

No comments:
Post a Comment