Պարզապես հայտարարություններով Թուրքիայի ղեկավարությունը փորձում է կազմալուծման պատրանք ստեղծել
«ԱԶԳ», 05-10-2011 - Վերջին օրերին Թուրքիայում գրեթե ամեն օր սպանվում են զինծառայողներ եւ ոստիկանության աշխատողներ: Զինծառայողները սպանվում են բնակավայրերից դուրս տեղակայված պահակախմբերի վրա ձեռնարկվող հարձակումների կամ բախումների, իսկ ոստիկանության աշխատողներըՙ քաղաքներում ահաբեկչության հետեւանքով: Հարձակումներից զերծ չեն նաեւ ոստիկանատները: Ընդ որումՙ զինծառայողների եւ ոստիկանության աշխատողների սպանության աշխարհագրությունը չի սահմանափակվում Թուրքիայի քրդաբնակ արեւելյան եւ հարավարեւելյան շրջաններով, ոչ էլ քրդական հոծ բնակչություն ունեցող գյուղերով ու քաղաքներով:
Բնակավայրերից դուրս հարձակումները պահակախմբերի, նաեւ զորանոցների վրա իրականացնում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունըՙ PKK-ն, իսկ քաղաքներում ոստիկանության վրաՙ վերջինի քաղաքային կազմակերպությունը հանդիսացող Քուրդիստանի բազմությունների միության Թուրքիայի խորհրդարանըՙ KCK/TM-ն:
2006-ին վերջնականապես ձեւավորված այս կազմակերպության կենտրոնակայանը արտասահմանում է: Կազմակերպությունը մասնաճյուղեր ունի եվրոպական եւ տարածաշրջանի երկրներում, ինչպես, ասենք, Իրաքում, Իրանում եւ Սիրիայում: Ունի նաեւ հարակից կառույցներ, միաժամանակ սահմանադրություն եւ ներկայություն Թուրքիայի ավելի քան 15 քաղաքներում, մասնավորապես Դիարբեքիրում, Վանում, հավանաբար Անկարայում, Ստամբուլում եւ Անթալիայում, որովհետեւ վերջերս այս քաղաքները ահաբեկչական պայթյունների թատերաբեմ են դարձել:
KCK/TM-ի մասին այս տվյալները քաղել ենք «Հյուրիեթի» 2009-ի մայիսի 28-ի համարից: Պետք է ենթադրել, որ անցած ավելի քան երեք տարիների ընթացքում KCK/TM-ն պետք է կատարելագործված լինի: Այն առումով, որ եթե մինչ այդ բախումներում PKK-ի առջեւ ընդգրկում էին թուրքական բանակի ստորաբաժանումները, հիմա արդեն KCK/TM-ի հարձակումների առաջ տեղի են տալիս ոստիկանության զորքերը:
Չնայած դրան, վարչապետ Էրդողանի գլխավորությամբ, Թուրքիայի ղեկավարներն անընդմեջ PKK-ի եւ նրա քաղաքային կառույցիՙ KCK/TM-ի կազմալուծման մասին են խոսումՙ պայմանավորելով զինծառայողների եւ ոստիկանության աշխատողների ամենօրյա սպանությունները վերջիններիս հոգեվարքով: Իսկ զանգվածային լրատվամիջոցները հաստատում են նրանց, ընդ որումՙ շարունակելով PKK-ի ահաբեկչությամբ պայմանավորված քրդական հարցը համարել երկրի առաջնահերթ ներքին խնդիրը:
Տվյալ դեպքում Թուրքիայի ղեկավարների խնդիրը PKK-ի եւ KCK/TM-ի կազմալուծումը չէ, այլ երկրի բնակչության 1/4-ը կազմող քրդերին երկընտրանքի առջեւ կանգնեցնելու եւ թուրք բնակչությանն ապակողմնորոշելու համար կազմալուծման պատրանք ստեղծելը: Թե դա որքանով է հաջողվումՙ դժվար է ասել: Բայց որ երկրում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատգամավոր Շամիլ Թայարի հայտարարությունը, թե PKK-ին ստեղծել է Ազգային հետախուզական կազմակերպությունըՙ MIT-ը, բայց չի կարողացել վերահսկել, այդ նույն նպատակով է արված, կասկած չի հարուցում:
Պատգամավոր Թայարը, ինչպես հոկտեմբերի 3-ին վկայել է «Ջիհան» լրատվական գործակալությունը, մասնակցելով հեռուստահաղորդմանը, ասել է. «PKK-ի առաքելությունը հայտնի է: Քրդական հարց, որպես այդպիսին, գոյություն չունի PKK-ի համար: Պարզապես քրդերը PKK-ի խնդիր ունեն: Եթե նույնիսկ Օջալանը կամ Կարայըլանը հայտարարեն. «Զենքը վայր ենք դնում, պայմանավորվելու ենք պետության հետ», միեւնույնն է, հարձակումը կշարունակվի: 36 երկրներում մասնաճյուղեր ունեցող PKK-ն դարձել է բազմազգ ընկերություն: Այդ առումով հատկանշական են Օջալանի արտահայտությունները, թե Թուրքիան պետք է պայքարի նաեւ PKK-ի թիկունքում կանգնած ուժերի հետ»:
Թե ովքե՞ր են այդ ուժերը, վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատգամավոր Թայարը չի նշել: Սակայն պարզ է, որ քրդական հարցը մեծ քաղաքականության մեծ խնդիրն է, ունի տարածաշրջանային նշանակություն, այն էլՙ հակամարտություններով, թերեւս, աշխարհի ամենաբարդ տարածաշրջանում, ինչպիսին է Մերձավոր եւ Միջին Արեւելքը: Հետեւաբար PKK-ն, բացի տարածաշրջանի երկրներից, պետք է հետաքրքրի նաեւ տարածաշրջանում այսպես կոչված կենսական շահեր հետապնդող միջազգային ուժերին, առավել եւս նրանց, ովքեր Թուրքիայի դեմ ազդեցության հավելյալ լծակի կարիքն ունեն:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment