Wednesday, October 5, 2011

Էրդողանը գերմանացիներին մեղադրում է PKK-ին ֆինանսավորելու մեջ

HayNews.am. 4-10-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գերմանական բարեգործական հիմնադրամներին մեղադրել է Քրդական բանվորական կուսակցությանը` PKK-ին ֆինանսավորելու մեջ: Այս մասին հայտնում է The Local թերթը:
Էրդողանի խոսքերով` նշված կազմակերպությունները թուրքական քաղաքների ենթակառուցվածքների բարեկարգման անվան տակ հավաքած դրամներն ուղղակում են, իր բնորոշմամբ, ահաբեկիչներին: Վարչապետը չի մոռացել ընդգծել. «Նման բաներն ինձ շատ են զայրացնում»:
Նշենք, որ վարչապետը չի մանրամասնել, թե ինչ կազմակերպություններ են դրանք կամ ինչ քաղաքներ, սակայն թուրքական լրատվամիջոցների մեկնաբանմամբ` խոսքը Դիարբեքիրի կոյուղու համակարգի վերանորոգման նպատակով գերմանական օգնության մասին է, որի համար հավաքվել է 45 միլիոն եվրո: Անկարայում կասկածում են, որ այդ գումարները միայն մասամբ են ծախսվել խողովակների ձեռք բերման համար:

No comments: