Wednesday, November 16, 2011

Կոնգրեսը թույլ տվեց Թուրքիային վաճառել 110 մլն-ի սպառազինություն

HayNews.am. 15-11-2011- Միացյալ Նահանգների Կոնգրեսը հաստատել է Թուրքիային երեք «Սուպեր Կոբրա» տիպի ուղղաթիռներ վաճառելու որոշումը:
Ամերիկյան օրենքների համաձայն, եթե Կոնգրես է ուղարկվում պաշտոնական գրություն սպառազինության վաճառքի վերաբերյալ, ապա 15 օր անց այն ինքնաբերաբար ընդունվում է, եթե մեկ այլ որոշմամբ չի արգելվում:
Նման հայտ էլ ստացվել էր Թուրքիային ուղղաթիռներ վաճառելու վերաբերյալ: Թեև մի խումբ կոնգրեսականներ փորձել էին խափանել այդ քայլը, սակայն նրանց թիվը բավարար չէր եղել զինտեխնիկայի վաճառքն արգելելու համար:
Նշենք, որ ընդհանուր առմամբ ԱՄՆ-ն Թուրքիային է վաճառելու 110 մլն դոլարի զինտեխնիկա, այդ թվում նաև «Սուպեր Կոբրա» տիպի ուղղաթիռներ:
Հիշեցնենք, որ սպառազինության վաճառքին դեմ էին հանդես եկել կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Շելի Բոերքլին, Հովարդ Բերմանն ու այլոք: Վերջիններս պահանջում էին արգելել զենքի վաճառը Թուրքիային, որը շրջափակում է Հայաստանը, խնդիրներ ունի Իսրայելի հետ, զավթել է Կիպրոսի մի մասը:

No comments: