Panorama.am. 15-11-2011- «Ադրբեջանի հավատացյալ ժողովուրդն Իլհամ Ալիևին Քադաֆիի ճակատագրին կարժանացնի»:Այդ մասին իրանական «անսար-թաբրիզ.քոմ» կայքի հաղորդմամբ` Աշուրայի տոնի առթիվ Ադրբեջանի ժողովրդին ուղղված ուղերձում նշել է իրանցի հոգևորական, այաթոլլա Ռուհոլլահ Բեջանին:
Իրանցի հոգևորականն իր ուղերձում, մասնավորապես, նշել է. «Իլհամ Ալիևին նախազգուշացնում եմ. աստվածապաշտ եղեք, ապաշխարեք և կրոնական գործիչներին ազատ արձակեք և հեջաբի արգելքի մասին որոշումը չեղյալ հայտարարեք, եթե ոչ, ապա Ադրբեջանի հավատացյալ ժողովուրդը շուտով բռնակալին Քադաֆիի ճակատագրին կարժանացնի»:
Հիշեցնենք, որ իրանական «ՌԱՍԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ`օրերս իրանցի բարձրաստիճան հոգևորական այաթոլլա Նուրի Համեդանին ԻԻՀ-ում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովի հետ հանդիպման ժամանակ պահանջել էր, որպեսզի Բաքվի պետական պաշտոնյաները հարգեն մուսուլմանների իրավունքները:
Հավելենք, որ օրերս իրանցի մեկ այլ բարձրաստիճան հոգևորական այաթոլա Մաքարեմ Շիրազին իր ելույթներից մեկում, դիմելով Ադրբեջանի իշխանություններին, հայտարարել էր. «Մենք վստահ ենք, Ադրբեջանի ժողովուրդն այս իրավիճակը չի հանդուրժի և կգա մի օր, որ կբռնեն ձեր օձիքից և ցած կիջեցնեն իշխանական աթոռից: Տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից դասեր քաղեք»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment