Ով է պատասխանատու Թեմականը թե կապալառուն
«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 13.11.2011: «Վթարային վիճակից փրկելու» նպատակով հիմնովին վերակառուցված Թեհրանի հայոց «Թունյան» տարրական աղջկանց դպրոցը ամեն օր մի նոր խնդրի առջեւ է կանգնում:
Մեկ կողմից ջեռուցման չկարգավորվելու խնդիրը, իսկ մյուս կողմից կախովի առաստաղների (կեղծ առաստաղների) թափվելը, խոնավության հետեւանքով, խիստ մտահոգում է բոլորին:
Այսօր առավոտյան, երբ կրկին սկսեց անձրեւի տեղումը, դպրոցի մոտ կուտակվեցին աշակերտների ծնողները, մտահոգ վիճակում: Նրանք եկել էին ժամից շուտ իրենց դուստրերին տուն տանելու, վախենալով, որ դարձյալ թափվելու է կախովի առաստաղները:
Դպրոցի փոխտեսչուհի տկն. Շաքե Ավետյանը, որը նաեւ Պատգամավորական ժողովի դիվանի անդամ է, ընդամենը մի քանի օր առաջ, վստահեցնում էր, որ «Թունեանում հիմնական խնդիրներ չը կան և հաւանական որևէ լուրջ վտանգի դէպքում, հարցը կը լուծւի մինչև պատահարները», սակայն նոր դեպքերն ապացուցեցին փոխտեսչուհու վստահեցումների անլրջությունը: Վերջին տեղումներից հետո թափվեցին դասարանների մեծ մասի կախովի առաստաղները:
Քաղաքապետարանից եւ ԹՀԹ առաջնորդարանից այսօր ներկայացուցիչներ էին այցելել նորակառույց դպրոցի վիճակը գնահատելու համար:
Ըստ երեւույթի Թեմական խորհրդի անդամները արդեն համոզվել են, որ չի կարելի նույն կերպ շարունակել ուստի դպրոցը մինչեւ շաբաթ օրն արձակ է հայտարարվել եւ ասվում է, որ մինչ վերջնական կարգավորումը աշակետրությունը կտեղավորվի այլ դպրոցում:
Հիշեցնենք, որ դպրոցի շինության ընթացքում արձանագրվել է ոչ միայն հաշվետվության անհստակություններ այլ նաեւ գործի որակազրկում, վերջին պարագան հաստատեց նաեւ Թեմական խորհրդի անդամ և Շինարարական մարմնի հետ կապ Ռուբիկ Սարխոշյանը:
Մանրամասնը շուտով:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment