«Tert.am», 13.11.11: Անկարան Սիրիայում թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունների վրա իրականացված հարձակումների պատճառով բողոքի նոտա է հղել Դամասկոսին:Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Անկարայում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է արտգործնախարարություն, որտեղ նրան հանձնել են բողոքի նոտան:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սիրիայում Բաշար ալ-Ասադի կողմնակիցները հարձակումներ են իրականացրել Դամասկոսում Թուրքիայի դեսպանատան, Հալեպում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության և Լաթաքիայում Թուրքիայի հյուպատոսության վրա:
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցները բողոքի ակցիաներ էին սկսել այն բանից հետո, երբ Արաբական պետությունների լիգան դադարեցրել էր Սիրիայի անդամակցությունը կառույցին: Ասադի կողմնակիցները հարձակումներ են գործել նաև Սաուդյան Արաբիայի և Ֆրանսիայի դեսպանատների վրա:
Այդ հարձակումներից հետո Անկարան անվտանգության նկատառումներով որոշում է կայացրել Սիրիայից տարհանել իր դիվանագետների ընտանիքներին: Սակայն թուրք դիվանագետները շարունակելու են մնալ Սիրիայում, իսկ նրանց ընտանիքներին տարհանելու համար Թուրքիայի իշխանություններն ինքնաթիռ են ուղարկելու Սիրիա:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment