Monday, November 14, 2011

Իրանի վրա հարձակումն Իսրայելի համար հավասարազոր կլինի ինքնասպանության. Թեհրան

«Tert.am», 13.11.11: Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը Թել Ավիվի համար հավասարազոր կլինի ինքնասպանության: Այս մասին, ինչպես տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները, ասել է Իրանի պաշտպանության նախարար Ահմեդ Վեհիդին:
«Իսրայելն այն վիճակում չէ և այնքան հզորություն չունի, որ կարողանա հարձակվել Իրանի վրա: Այդ հարձակումը սիոնիստական ռեժիմի համար կնշանակի ինքնասպանություն: Եթե Իսրայելը ցանկանում է ինքնասպանություն գործել, ապա կարող է հարձակվել Իրանի վրա»,- ասել է Ահմեդ Վեհիդին:
Նշենք, որ վերջին շրջանում մամուլում սկսել են ակտիվորեն շրջանառվել Իսրայելի կողմից Իրանի վրա հնարավոր հարձակման մասին լուրեր:

No comments: