-Արման, քաղաքական դաշտում ակտիվություն է նկատվում. մասնավորապես, վերջերս լայնորեն քննարկվում էր հրաժարականներով ուղեկցվող պաշտոնների վերադասավորումները, որոնք մի տեսակ հետին պլան մղվեցին Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարբած ելույթից հետո: Ի՞նչ է կատարվում քաղաքական «համայնապատկերում»:
-Հրաժարականների հետ կապված ինձ առավել հետաքրքրեց Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի արտահայտությունը՝ «Այս ընտրությունները որակական հեղափոխություն են լինելու մեր երկրի ու բոլորիս համար», որտեղ նա օգտագործեց «հեղափոխություն» բառը, որ հույս ունենանք, կապ չունի վարչապետի հեքիաթային երազանքներն իրականություն դարձնելու հետ: Ինչ վերաբերում է հենց վարչապետի անսթափ ելույթին. ինչո՞ւ եք միայն այս վերջին ելույթը ոչ սթափ համարում. հիշեք գյուղում նրա անհեթեթ ելույթները, ինչպես նաև կրոնն ակտուալացնելու մասին զավեշտական ճառերը: Սա ընդամենը ցույց է տալիս, որ ոչ նախագահականում, ոչ կառավարությունում մարդիկ չեն կարողանում մոտենալ գլխավոր հարցերին և փորձում են անկարողությունը կոծկել դեկորատիվ նախագծերով ու առաջարկներով:
-Միքայել Մինասյանի`հեղափոխական պրոցեսների մասին արած դատողությունները ինչո՞ւ են նոր:
-2008-ից մինչև վերջերս, հատկապես արաբական հեղափոխությունների հետ կապված, «հեղափոխություն» բառը սթրեսի մեջ էր գցում նրանց: Բայց, անգամ «հեղափոխություն» ասելով` փորձ է արվում մի նոր դեկորատիվ նախագիծ առաջ տանել, իսկ գլխավոր հարցերին մոտ անգամ չեն գալիս: Գլխավորներից մեկն էլ, որի մասին, անկեղծ ասած, սկսել եմ մտածել վերջին նստացույցի օրերին, գյուղի եւ քաղաքի տարբերության վերացման հարցն է: Հենց նստացույցի ընթացքում, գոնե ինձ համար, հստակ երևաց, որ Հայաստանի գյուղերում ապրողները հաճախ շատ ավելի քաղաքացի են, քան նրանք, ովքեր հպարտանում են իրենց քաղաքում ծնված լինելու փաստով: Համոզված եմ, որ այսօր գյուղի և քաղաքի տարբերության վերացման գաղափարը պետք է դառնա առավել կարևոր: Դա դեռ 20-րդ դարի սկզբում արդյունաբերական հեղափոխության կողմից սկսված և անավարտ մնացած մի գաղափար է, ինչը նաև նշանակում է մտավոր և ֆիզիկական աշխատանքի, ղեկավարողների և ղեկավարվողների միջև տարբերության վերացում: Իշխանությունները կարծես թե հակառակն են անում, ավելի ու ավելի շեշտում են այդ տարբերությունը, բայց եթե մենք ուզում ենք որակական փոփոխություն կամ հեղափոխություն անենք, ապա պետք է հասարակության ուշադրությունը կենտրոնացնենք այս խնդրի վրա: Մեր հանրապետությունը կորցնում է իր բնակչությանը հենց գյուղի ու քաղաքի տարբերության մեծացման պատճառով:
-Արման, դարեր շարունակ խոսվել է գյուղի և քաղաքի տարբերության վերացման մասին, Մուրացանը գտնում էր, որ անհատը կարող է գյուղը փրկել, և պետք է այնպես անել, որ կապիտալիզմը գյուղ մուտք չգործի: Այսքան խնդիրների կողքին մի՞թե այդ տարբերության վերացման գաղափարը պետք է առաջ քաշել:
-Մուրացանն անշուշտ սխալվում էր. կապիտալիզմն ամենուր է: Երբ այսօր խոսում ենք դասակարգային ու խավային տարբերությունների վերացման մասին, մեզ համար դա նախևառաջ օրենքի առաջ բոլորի հավասարության վերականգնումն է: Ուրբանիզացիան արագացնելու և արդյունաբերական հասարակություն ստեղծելու գործում Սովետմիության կառավարողները կատարել են բազմաթիվ սխալներ՝ սկսած 30-ականներից: Ստալինը մարքսիզմն այնպես է խեղաթյուրել, որ կարելի է ասել, այն վերածվել էր իր անտիպոդին: Մերժելով մարքսիզմի կարևորագույն սկզբուքներն և մտնելով կապիտալիստական մրցավազքի մեջ, որը մեր դեպքում առավել հայտնի է իբրև «սպառազինությունների մրցավազք», Սովետը դարձավ միլիտարիստական` «զորանոցային կապիտալիզմի» երկիր և փլվեց՝ չդիմանալով Ռեյգանի տիեզերական պատերազմի նախագծին, որը գուցե միֆ էր, բայց ի՞նչն է, որ միֆ չէ «մարդու կողմից մարդու շահագործման» վրա կառուցված աշխարհում:
-Դուք խոսում եք 20-րդ դարասկզբին թույլ տրված սխալների մասին, մինչդեռ «Միասին»-ի երիտասարդները, որոնք ի դեպ քիչ չեն, ծափահարում են վարչապետին, ով նախկինում ռոք էր լսում, իսկ հիմա Թաթա էլ է լսում:
-Իրենց ռոքը Թաթան է (ծիծաղում է): Վարչապետն ապացուցեց, որ խաշ-խորոված-խաշլամայի մշակույթի մեջ ինքն էլ է մտնում, մշակույթ, որն իր ակունքներով հենց սովետական է: Դեռ սովետական շրջանում ռեակցիոն ուժերն ավելի էֆեկտիվ գործելու տաղանդով էին օժտված, և մինչև հիմա էլ շարունակում են առաջադեմ մտածողներին «հաղթել»՝ օգտվելով հասարակության մեջ տարածված սնոտիապաշտական վախերից: Օրինակ, ներկայիս ռուսաստանցի մարքսիստները, մասնավորապես Վ.Ի.Դյաչենկոն, շատ համոզիչ ձևով ապացուցում են, որ «վայրի կապիտալիզմի» խրախճանքը հետսովետական երկրներում առավելապես հիմնվում է հասարակության լայն շրջանակների մեջ արմատավորված կեղծ պատկերացման վրա, թե, իբր կառավարվողների և կառավարողների միջև գոյություն ունեցող տարբերությունը, ինտելեկտուալ և ֆիզիկական աշխատանքի տարբերությունը, և այսօր ինձ առավելագույնը հուզող՝ գյուղի և քաղաքի տարբերությունը հա-վեր-ժա-կան է: Հատկապես, որքան էլ դա զարմանալի թվա, ինքնախաբեության մեջ են և ուրիշներին էլ թյուրիմացության մեջ են գցում գրելու և խոսելու անուրանալի ընդունակություններ ունեցող մարդկանց մի ստվար բանակ, որոնց ընդունված է կոչել մտավորականություն:
-Արման, դուք այսօր անընդհատ խոսում եք գյուղի եւ քաղաքի տարբերության և դրա վերացման անհրաժեշտության մասին: Իսկ ի՞նչ կասեք ՀԱԿ-ի և իշխանությունների տարբերության մասին. թե իշխանությունը, թե ՀԱԿ-ը արտասանում են հեղափոխություն բառը, բայց երկուսն էլ հայտարարել են, որ պատրաստվում են նախընտրական պրոցեսների, հնարավո՞ր է, որ երկուսի միջև առկա գաղափարական տարբերություններն էլ վերանան ավելի շուտ, քան գյուղինն ու քաղաքինը:
-Դուք համարում էք, որ իշխանությունները կարողանում են խոսե՞լ: Լավ չի հասկացվում, թե ինչ են ասում, երբ փորձում են բացատրել այս տեղափոխությունները: Միակ «բանալի բառ»-ը վերևում իմ կողմից արդեն նշված «հեղափոխությունն» է, որի տակ հասկացվում է հերթական իշխանական նախագիծ: Իսկ ընդդիմությունը շատ պարզ ու հստակ է ներկայացնում և իր նպատակները, և իր կատարելիք քայլերը: Ես նախընտրում եմ ավելի շատ մտածել գյուղի և քաղաքի տարբերության վերացման շուրջ, քան ժամանակ վատնել ըմբռնելու համար սթափությունը վերջնականապես կորցրած իշխանությունների միստիկ գաղափարները:
-Դուք Ձեր նշած անհավասարությա՞մբ եք պայանավորում գյուղից քաղաք գալու և հետ գնալու ցանկություն չունենալը, և մի՞թե Երևանում չկան ոտնահարված իրավունքներ:
-Երևանում, այո, ոտնահարվում են գյուղացիների իրավունքները, այստեղ նրանց ասում են «գեղացի», բայց խնդիրը նրանում չի՝ ում իրավունքներն են ավելի շատ ոտնահարված՝ գյուղացու, թե՞ քաղաքացու, այլ խտրականության հիմքն ընդհանրապես վերացնելու հարցն է: Կոնգրեսի «100 քայլի» մեջ մասնավորապես լավ մեխանիզմներ կան սեփականության իրավունքի հետ կապված: Սեփականություն չի նշանակում, որ գյուղացին իր սեփականության վրա պետք է անընդհատ տառապի: Պետք է ստեղծվեն միասնական տեխնիկական կոպերատիվներ, որտեղ մասնագետները կաշխատեն, իսկ սեփականատեր գյուղացիներն ավել շատ ազատ ժամանակ կունենան զբաղվելու համար իրենց ինքնազարգացմամբ կամ հոգևոր ու մարմնական բավարարվածությամբ, որոնց պակասի պատճառով է, որ նրանք ձգտում են ընդմիշտ հեռանալ գյուղական կյանքից: Քաղաք ասվածն էլ չպետք է լինի այս այլանդակ спальный район-ներով մեգապոլիսը, որովհետև արդյունաբերական աշխարհի սխալներից մեկն էլ մեգապոլիսներն են, անընդհատ խոշորացող քաղաքները: Թամանյանը պատկերացնում էր, որ Երևանը փոքր քաղաք պետք է լինի, ուրեմն փոքր քաղաքների ցանց պետք է ստեղծվեր: Հայաստանն էլ փոքր երկիր է, և հնարավոր է դա անել՝ Լոս Անջելեսի նման քաղաք կառուցել, այսինքն`քաղաքների ցանց բավական մեծ կանաչ տարածքներով, հանրային այգիներով, որտեղ մարդը և բնությունն իրար հետ ներդաշնակ են: Ճիշտ հասկացեք, գյուղի ու քաղաքի տարբերության վերացումը վերափոխում է ոչ միայն գյուղը, այլև քաղաքը: Մտավոր և ֆիզիկական աշխատանքի ներդաշնակեցմանը հասնելու համար մեզ կարող է օգնել միայն տեխնիկական առաջադիմությունը: Նորից հարկավոր է վերականգնել մարդկանց վստահությունը գիտության հանդեպ և ազատել նրանց այս խավարամիտ, կեղծ «գիտելիքից», որ առատորեն թափվում է մեր հասարակության գլխին կապիտալիզմի ընձեռած շուկայական խողովակներով: Մեր մտավորականները շատ քիչ են մտածել այս խնդիրների մասին, առավել հաճախ պարզապես արդարացրել են առկա վիճակը: Նույնիսկ Հրանտ Մաթևոսյանը, այդ մասին լրջորեն մտածող գրողներից մեկը լինելով, հաճախ ընկնում էր դեպի հետ շրջված ուտոպիայի մեջ:
-Գյուղի և քաղաքի տարբերության վերացման հարցը փաստորեն վեր դասեցիք սահմանադրության վերականգնումից:
-Բոլորովին: Սահմանադրությամբ հարցը լուծված է հենց միայն նրանով, որ բոլորս քաղաքացի ենք, անկախ նրանից, թե տնտեսության ինչ ոլորտում ենք ներգրավված` ագրարային, թե արդյունաբերական, անկախ նրանից, թե ընդհանրապես աշխատում ենք, թե ոչ, սեփականություն ունենք, թե ոչ: Այնպես որ, իմ բարձրացրած հարցը սահմանադրությունից դուրս չէ կամ վեր, հակառակը՝ առնչվում է հենց սահմանադրական կարգը վերականգնելու ջանքերին: Բոլորիս այլևս պարզ է, որ նշանակություն չունի, թե դու որտեղ ես ծնվել, կարևորը՝ դու ում հետ ես քեզ նույնականացնում` ազատ քաղաքացո՞ւ, թե՞ ավազակապետության հպատակի:
Սիրանույշ Պապյան
«Լրագիր» 14-11-2011.

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment