Monday, November 14, 2011

«Սա քաղաքական չմտածված քայլ է». արցախցի գործիչ

«HayNews.am», 14.11.2011: Արցախում բնակվող Ադրբեջանից բռնագաղթվածների կազմակերպությունը մեկնաբանել է մի քանի օր առաջ Երևանում կազմակերպված համագումարի այն հայտարարությունը, թե իրենք ցանկանում են փախստականների համար Զանգելանում քաղաք կառուցել:
«Սա քաղաքական չմտածված քայլ է»,- հայտարարել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանից բռնագաղթվածների հասարակական կազմակերպության ղեկավար Սարո Սարյանը` մեկնաբանելով Երևանում տեղի ունեցած նոր քաղաքի ծրագրի ցուցադրումը: Նրա խոսքերով, քիչ հավանական է, որ փախստականները ևս մեկ անգամ կցանկանան փոխել իրենց բնակության վայրը:

No comments: