News.am. 13-11-2011- Թուրքիան Սիրիայից տարհանում է իր դիվանագիտական առաքելության ներկայացուցիչների ընտանիքները: Պատճառը Սիրիայի նախագահ Ասադի կողմնակիցների հարձակումն էր Դամասկոսում Թուրքիայի դեսպանատան վրա:Ըստ թուրքական լրատվամիջոցների` դիվանագետները, սակայն, կմնան եւ կշարունակեն աշխատանքը:Նշենք, որ նախօրեին ավելի քան 1000 մարդ փորձել էին գրոհել Սիրիայում Թուրքիայի դեսպանատան շենքը: Նրանք նետել էին քարեր եւ դյուրավառ հեղուկով շշեր: Լուրջ հետեւանքներից հնարավոր էր եղել միայն խուսափել ոստիկանության միջամտության շնորհիվ:
Ավելի վաղ Reuters-ը հաղորդել էր, որ Ասադի կողմակիցները ներխուժել են Սիրիայում Սաուդյան Արաբիայի դեսպանատուն եւ այնտեղ ավերածություններ գործել: Նրանք ցույցեր էին սկսել նախօրեին` հավաքվելով Դամասկոսում Քաթարի դեսպանատան դիմաց եւ իրենց բողոքը հայտնելով Արաբական պետությունների լիգայի կողմից Սիրիայի անդամակցության կասեցման որոշման առնչությամբ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment