News.am. 16-12-2011- Թուրքիայում Նովրուզի տոնակատարությունների ժամանակ քուրդ բնակչության երթը դաժանորեն ցրած ոստիկանապետին ապտակած քուրդ կին պատգամավորը մեղավոր է ճանաչվել դատարանի կողմից։Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Քոնիայի դատարանը բավարարել է Քոնիայի պաշտոնաթող ոստիկանների միության խորհրդանշական 10 լիրայի չափով դատական հայցն ընդդեմ քրդական «Խաղաղություն եւ ժոովրդավարություն» կուսակցության կին պատգամավոր Սեբահաթ Թունջելի։ Դատարանը որոշում է կայացրել, որ քուրդ կին պատգամավորը 10 լիրա (6 դոլար) կվճարի ոստիկանության հեղինակությունը հասարակության մեջ վիրավորելու համար։
Նշենք, որ Շրնաքի նահանգի Սիլոպի շրջանում Նովրուզի տոնակատարության ժամանակ ոստիկանությունը ջրցան մեքենաներով եւ արցունքաբեր գազով ցրել էր քուրդ բնակչության երթը, որից հետո քուրդ կին պատգամավոր Սեբահաթ Թունջելը մոտեցել էր ոստիկանապետին եւ ապտակել՝ բղավելով. «Ի՞նչ եք անում, երեխաներին այդ ի՞նչ եք անում: Մի շարք վիրավորներ կան: Դուք հաշիվ եք տալու ձեր արածի համար»։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment