Top-news.am. 15-12-2011- Այսօր ԱՄՆ-ը պաշտոնապես դադարեցրել է Իրաքում իրականացվող ռազմական օպերացիան: ԱՄՆ-ի ուժերի հրամանատար, գեներալ Լոյդ Օսթինն Բաղդադում ամերիկյան արդեն նախկին բազաներում իջեցրեց ԱՄՆ դրոշը, ինչը նշանավորեց այս երկրում գրեթե 9-ամյա պատերազմի ավարտը: «Այսօր Իրաքի եւ ԱՄՆ-ի համար պատմական օր է: Իրաքցիներն այժմ ինքնուրույն պետք է ղեկավարեն իրենց երկիրը: Իրաքն այսուհետ ինքն է պայքարելու ահաբեկիչների դեմ եւ դիմակայելու այլ մարտահրավերների», նշել է արարողությանը ներկա գտնվող Պենտագոնի ղեկավար Լեոն Փանեթան: Պատերազմի տարիների ընթացքում Իրաքում զոհվել են կոալիցիայի մոտ 5 հազար զինծառայող, որոնցից 4,5 հազարը՝ ամերիկացի: Իրաքի բանակի եւ ոստիկանության կորուստները գերազանցում են 10 հազարը: Տարբեր տվյալներով՝ խաղաղ բնակչության զոհերի թիվը 60-100 հազար կարող է կազմել:
Ներկայումս Իրաքում մնում են մոտ 4 հազար ամերիկացի զինծառայող, որոնց դուրս կբերեն Քուվեյթ մինչեւ տարվա վերջ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment