Wednesday, December 21, 2011

Թուրքիայում ձերբակալել են Agence Franсе-Presse-ի ֆոտոլրագրողին

Tert.am. 20-12-2011- Դեկտեմբերի 20-ին Թուրքիայի ոստիկանությունը` քրդական անջատողականների հետ կապ ունենալու մեջ կասկածվող անձանց բերման ենթարկելու գործողության շրջանակներում, ձերբակալել է Agence Franсе-Presse-ի ֆոտոլրագրող` Մուստաֆա Օզերին (Mustafa Ozer), ինչպես նաև մի շարք այլ լրագրողների: Այս մասին հաղորդում է Agence Franсе-Presse-ը` հղում կատարելով ձերբակալված լրագրողի դատապաշտպանին:
Վերջինս հաղորդել է, որ ոստիկանությունը մի քանի ժամ խուզարկել է ֆոտոլրագրողի տունը և առգրավել մի քանի լազերային սկավառակ, հիշողության քարտեր և փաստաթղթեր:
Ընդհանուր առմամբ, «Անատոլիա» գործակալության հաղորդմամբ, թուրքական 7 քաղաքներում երեքշաբթի ձերբակալվել են 38 հոգի, որոնք կասկածվում են Քրդական բանվորական կուսակցության քաղաքական թև համարվող «Քրդական համայնքների միության» հետ կապերի մեջ:
AFP-ի տեղեկություններով` 2009 թվականից սկսած, ծայրահեղականների հետ կապեր ունենալու կասկածանքներով թուրքական իշխանությունները մոտ 700 հոգու են ձերբակալել: Քրդական «Հանուն խաղաղության և դեմոկրատիայի» (BDP) կուսակցության տեղեկություններով` այդ անձանց թիվը 3500 է: Ձերբակալվածների մեջ 70 լրագրողներ, մշակույթի և արվեստի ներկայացուցիչներ կան:

No comments: