Wednesday, December 21, 2011

Հայերի 87 տոկոսը չի հավատում, որ խորհրդարանը պաշտպանում է իր շահերը

News.am. 20-12-2011- Երեւանում անցկացված հարցման մասնակիցների 87 տոկոսը չի հավատում, որ Ազգային ժողովը պաշտպանում է իր շահերը: Այս մասին հայտարարել է Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Զորիկ Մարտիկյանը, մեկնաբանելով Երեւանում 630 անցանց շրջանում անցկացված հարցման արդյունքները (հարցմանը մասնակցածների 54 տոկոսը կանայք են եղել):
Որպես ամենագլխավոր դժվարություն, հարցվածների 26 տոկոսը նշել է սոցիալական անարդարությունը, 24 տոկոսը` գործազրկությունը, 21 տոկոսը` գնաճը, 15,5 տոկոսը` արտագաղթը:
Հաջորդ երեք հարցումները կանցկացվենհունվարին, մարտին եւ ապրիլին: Հետազոտությունը կավարտվի մայիսին` ընտրությունների ժամանակ, էքզիթ-փոլով:

No comments: