Tert.am. 16-12-2011- Իսլանդիան ճանաչել է Պաղեստինի պետության անկախությունը, դառնալով Արևմտյան Եվրոպայում առաջին երկիրը, որը պաշտոնապես կատարեց այդ քայլը:Պաղեստինյան WAFA պաշտոնական գործակալության հաղորդմամբ` Իսլանդիան ճանաչում է Պաղեստինի անկախ ու ինքնիշխան պետությունը 1967 թվականի սահմաններով:
«Այսօր ես պաշտոնապես Ձեզ եմ հանձնում Պաղեստինի անկախությունը ճանաչելու հռչակագիրը»,-ասել է Իսլանդիայի ԱԳ նախարար Օսսյուր Սկարֆհեդինսսոնը, դիմելով Պաղեստինի ԱԳ նախարար Ռիադ ալ-Մալիքիին:
Գործակալության հաղորդմամբ` Պաղեստինի ԱԳ նախարար Ռիադ ալ-Մալիքիին և Իսլանդիայի ԱԳ նախարար Օսսյուր Սկարֆհեդինսսոնը Ռեյկյավիկում ստորագրել են Պաղեստինի և Իսլանդիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և դեսպանների փոխանակման վերաբերյալ կոնվենցիան:
Հիշեցնենք, որ Իսլանդիայի խորհրդարանը նոյեմբերի 30-ին, 63-ը 38-ի դեմ ձայների հարաբերակցությամբ, հավանություն էր տվել Պաղեստինի անկախությանը` 1967 թվականի սահմաններով ճանաչելու հռչակագրին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment