Թուրքական ձախաթևյան «Ռադիքալ» թերթը նորից զրուցել է Բալըքչը ընտանիքի հետ:
Հայազգի զինվորի սպանությունից անցել է շուրջ 7 ամիս, սակայն դատարանը հստակ քայլեր չի ձեռնարկում, ինչը Սևակի ծնողների` Անիի և Կարապետի մոտ դժգոհություն է առաջ բերում:
Վերջիններս ավելի վաղ հայտարարում էին, թե չեն կարծում, որ իրենց որդուն սպանել են հայ լինելու համար: Թուրքական պատկան մարմինները հայ զինվորի մահը համարում են դժբախտ պատահար, բայց ոչ կանխամտածված սպանություն:
Սևակի գործով անցնող վկաներից մեկը նշել է, թե հայ զինվորի գնդակահարելուց առաջ մարդասպանը` Քըվանչ Աղաօղլուն նրան զգուշացրել էր. «Քեզ սպանելու եմ, թմբլիկս»:
Այժմ,սակայն, Բալըքչըները կասկածում են, թե արդյոք իրենց որդին մահացել է դժբախտ պատահարի արդյունքում, ինչն ի սկզբանե բավական տարօրինակ էր թվում:
«Մեր որդին այլևս չկա, սակայն մենք արդարություն ենք պահանջում: Եթե սկզբում մտածում էինք, թե նա զոհ է գնացել դժբախտ պատահարին, ապա հիմա կարծում ենք, որ նա ազգայնականության զոհ է..»,-նշել են Սևակի ծնողները:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment