«Լրագիր» 27-12-2011- Հայաստանում բավական տարածված է դառնում մի մոտեցում, երբ որեւէ մարդ կամ մարդկանց խումբ հայտարարում է երկիրը փրկելու իր մոտեցման մասին, ու հետո հավելում, որ ով չի միանում կամ կողմ չէ այդ մոտեցմանը, նա ծառայում է իշխանությանը:
Անշուշտ, ցանկացած մարդ որեւէ կարծիք կամ մոտեցում արտահայտելիս պետք է համոզված լինի դրա ճշմարտացիության մեջ եւ պետք է փորձի մինչեւ վերջ պաշտպանել իր մոտեցման իրավացիությունը, առավել եւս, եթե խոսքն այնպիսի լուրջ հարցի մասին է, ինչպիսին երկրի, պետության եւ հասարակության ապագան:
Բայց, արդյոք այդ ապագան հուսալի է, եթե կառուցողներն առաջնորդվում են հենց այդ մոտեցմամբ՝ կամ կողմ էս շինարարության մեր “նախագծին”, կամ էլ պարզապես ծախու “ճարտարապետ” ես, կամ ականներ դնող “շինարար”:
Երեւի թե մտածելու բան է, որովհետեւ իսկապես կան իրավիճակներ, երբ հարցը պետք է դնել կամ-կամ տարբերակով: Բայց, երեւի թե նախ պետք է հասցնել այդ իրավիճակին, որպեսզի կամ-կամ հարցադրումն ունենա հրպարակավ հնչելու բարոյական քիչ թե շատ ամուր հիմք:
Իսկ որ իրավիճակում է հնարավոր դնել այդ հարցադրումը, այսինքն որ իրավիճակն է հնարավոր դրա հիմք համարելը: Երբ փորձում ենք խորամուխ լինել այդ հարցի պատասխանը ստանալու համար, ապա տեսնում ենք, որ անգամ այդ իրավիճակային սահմանն է հարաբերական եւ դժվար է ասել, թե երբ է հնարավոր ներհասարակական-ներքաղաքական զարգացումներում մարդուն ասել՝ կամ ինձ հետ ես, կամ դավաճան:
Ըստ ամենայնի, ամենաօպտիմալ եզրահանգումն այն է, որ այդ կեցվածքն այդքան էլ ռացիոնալ չէ: Դա ընդամենը հեղինակներին հնարավորություն է տալիս իրենց հետ չհամաձայնողների պարագայում նրանց հռչակել դավաճան ու ծախու, եւ դրանով փակել բոլոր հարցերը:
Մյուս կողմից էլ, ծախվելու կանխավարկածի հիմքում երբեմն թերեւս ընկած է ենթագիտակցական ինքնախոստովանությունը եւ ինքնարդարացումը, ինչպես այն դեպքերում, երբ գողն ամենից բարձրն է գոռում՝ բռնեցեք գողին: Հաճախ դիմացինին մեղադրում են ծախվելու համար, կարծելով, որ դրանով կթաքցնեն սեփական առեւտուրը կամ սակարկությունները: Իսկ երբեմն էլ միջավայրը պարզապես չափվում է սեփական արշինով:
Մինչդեռ, փորձը ցույց է տալիս (Հայաստանում երեւի մի քանի այդպիսի նախադեպային իրավիճակներ են եղել, երբ թվացել է, թե հարցադրումն արդարացի է, իսկ հետո պարզվել է հակառակը), ծախվելու կանխավարկածը մեջտեղ նետելով հարցերը չեն փակվում, այլ մնում են, ու դեռ մի քանիսն էլ ավելանում:
Հարցերը փակելու լավագույն ճանապարհը քննարկումներն են, իսկ միասնական, մոբիլիզացիոն առանցքի լավագույն տարբերակը՝ իրավական ու քաղաքացիական արժեքները: Այսինքն, երբ Պողոսը առաջարկում է ասենք իշխանությունը փոխելու եւ երկրում իրական բարեփոխում սկսելու համար գնել իքս սուպերմարկետի բոլոր թթվասերերը, Պետրոսը կարող է դեմ լինել դրան եւ համարել, որ ինքը կմիանա միայն նրանց, ովքեր ճիշտ են համարում բոլոր կաթնաշոռերը գնելու ճանապարհով երկիրը փրկելը:
Հետեւաբար, միավորումները, մոբիլիզացիան պետք է հիմնված լինի ոչ թե ճանապարհի կամ մեխանիզմի, այլ արժեքի շուրջ, այսինքն արժեքը պետք է լինի գերակա: Եվ, հենց այդ արժեքի վրա էլ պետք է գործի միավորումը: Այսինքն, բնական է, որ պետք է ընտրվի նաեւ ճանապարհ, այսինքն տարբեր ճանապարհներից պետք է ընտրվի այն, որով շարժվելու է մոբիլիզացված ռեսուրսը: Այ հենց այդ ընտրությունը առաջին հերթին պետք է կատարվի այն արժեքին համապատասխան, որը որ միավորումը պետք է ներդնի երկրում որպես խաղի գերակա կանոն:
Եթե միավորումը, եթե մոբիլիզացվող հանրույթը չի կարողանալու իր իսկ հռչակած արժեքով ընտրել համընդհանուր ճանապարհ եւ քայլել այդ ճանապարհով, ապա կասկածից վեր է, որ նույն անկարողությունն է լինելու պետության ղեկը ստանձնելու պարագայում: Իսկ այդ դեպքում արդեն հռաչկված արժեքների ու ապագայի ներդաշնակության մասին նկարագրությունը դառնում է կասկածելի:
Կարծես թե հենց այդ, այսինքն հռչակված արժեքի եւ նկարագրված ապագայի պռոյեկցիան հասարակական որեւէ մոդելի վրա ցուցադրելը, գործնականում կիրառելն է Հայաստանի կարեւորագույն խնդիրը: Հենց այդ խնդիրը տապալելու պատճառով է թերեւս, որ Հայաստանի կուսակցությունները կորցրել են հանրային վստահելիությունը եւ դիտվում են իբրեւ կամ ողորմության, կամ շահամոլության բավարարման մեխանիզմներ, սակայն երբեք ոչ քաղաքացիական շահի սպասարկման սուբյեկտներ:
Ներկայում այդ խնդիրը կանգնած է ակտիվացող քաղաքացիական հանրության առաջ, որն իրավունք չունի տապալել խնդիրը, քանի որ հանդիսանում է Հայաստանի իրավական, քաղաքացիական եւ ժողովրդավարական ապագայի վերջին բաստիոնը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment