Tuesday, December 27, 2011

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի դիվանագիտական գործունեության ժամկետն ավարտվել է

Tert.am. 27-12-2011- Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մեթյու Բրայզայի դիվանագիտական գործունեության ժամկետն ավարտվել է։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, այդ առնչությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Բրայզային։
Հանդիպման ժամանակ Ալիևը նշել է, որ բարձր է գնահատում Ադրբեջանում Բրայզայի դիվանագիտական գործունեությունը, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի և ԱՄՆ–ի հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար, հաջողություններ մաղթել հետագա գործունեությունում։
Հիշեցնենք, որ Մեթյու Բրայզայի թեկնածությունն ամիսներ շարունակ չէր հաստատվում ԱՄՆ Սենատում։
ԱՄՆ սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահի կողմից առաջադրված թեկնածունները պետք է հաստատվեն ԱՄՆ Կոնգրեսի Սենատի կողմից։
Սակայն այն դեպքում, երբ Կոնգրեսը միջնստաշրջանային արձակուրդում է գտնվում, ապա երկրի նախագահը կարող է կադրային նշանակումներ կատարել միանձնյա՝ առանց Սենատի հավանության։
Բարաք Օբաման անցած տարեվերջին օգտվեց իր այդ իրավունքից՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատելով Բրայզայի թեկնածությունը։
Սակայն եթե սենատորները մինչև դեկտեմբերի վերջ չհաստատեն Բրայզայի թեկնածությունը, ապա Օբամայի վերոնշյալ հրամանը կկորցնի իր ուժը, և Բրայզան ստիպված կլինի ԱՄՆ վերադառնալ։

No comments: