Tuesday, December 27, 2011

Թուրքիայի նախկին վարչապետ Մեսութ Յըլմազ. «Թուրք գործակալներն են այրել հունական անտառները»

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 27.12.2011: Ինչպես հաղորդում է թուրքական «BirGün» թերթը, Թուրքիայի Նախկին վարչապետ Մեսութ Յըլմազը խոստովանել է, որ Հունաստանի արեւելյան շրջանի Էգեյան կղզիների եւ Մակեդոնիայի անտառային հրդեհների հեղինակները թուրքական գաղտնի գործակալություններն են եղել: Նա խոստովանել է, որ տկն. Թանսու Չիլերի վարչապետության ժամանակ, 1995-1997 թվականներին, թուրք գործակալները այրել են Հունաստանի անտառները:
Յըլմազը ասել է, վարչապետներ Պապանդրեուի եւ Սիմիտիսի կառավարություններին չի հաջողվել այս մասին կոնկրետ տեղեկություններ ձեռք բերել:
«Բոլոր Վարչապետները, երբ ավարտում են իրենց ժամնակաշրջանը, նոր վարչապետին, տեղեկացնում են այն մասին, թե որտեղ եւ ինչպես են օգտագործել գաղտնի միջոցների հաշվից: Եվ ես ներկայացրել եմ իր հաջորդին եւ ինձ իմ նախորդը արել են նույնը: Էրբաքանը, Էջևիթը եւ Դեմիրելը կատարել են միեւնույնը: Միայն Չիլերը չի կատարել իր պարտավորությունը: Կա հատուկ հղում, որտեղ գաղտնի միջոցների բոլոր տեղեկությունները կարելի է ստանալ:
Պետական գաղտնի միջոցների հաշվից օգտագործվել է նաև Ադրբեջանում ձախողած հեղաշրջման կազմակերպված եւ քուրդ ապստամբների հետապնդումների և սպանության համար»,- ասել է Յըլմազը:

Հիշեցնենք, որ Հունաստանի անտառները 1995-1997թ. 12 անգամ ավելի շատ են այրվել այլ տարիների համեմատ:

Հունաստանի խորհրդարանական բոլոր կուսակցությունները դատապարտող հայտարարություններ են հրապարակել այս առնչությամբ, իսկ կառավարությունը պաշտոնական բողոք է ներկայացրել Անկարային և բացատրություն պահանջել:

No comments: