«Մենք ցանկանում ենք, որպեսզի Թուրքիան դառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր»,– թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի հետ զրույցում ասել է Անկարայում Թուրքիայի դեսպան Ֆայիկ Բագիրովը։Ինչպես հաղորդում է ադրբեջանական 1news.az կայքը, դեսպանը հավելել է, թե պաշտոնական Բաքուն դեռևս չի բարձրացրել ԵԱՀԿ Մինսկի խմբում (Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան) Ֆրանսիայի համանախագահությունը փոխարինելու հարցը։
Այդպիսով դեսպանն ադրբեջանական կողմի վերաբերմունքն է արտահայտել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այն հայտարարությանը, թե Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումից հետո Ֆրանսիան պետք է դադարեցնի ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում իր միջնորդությունը։
«Այդ օրենքի ընդունումը վնասում է Կովկասում կայունության հաստատմանը, ինչպես նաև էլ ավելի վատթարացնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները»,– ասել էր Գյուլը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment