Հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ «Ֆրանսիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտման օրինագծի ընդունումը մեկ անգամ ևս հիշեցնում է այն մասին, որ սարսափելի իրադարձություններ այնքան ժամանակ կհետևեն Անկարային, մինչև թուրք պաշտոնյաները ներողություն չխնդրեն կամ ափսոսանք չհայտնեն այն բանի համար, ինչը տեղի է ունեցել անցյալ դարի սկզբին:
Ֆրանսիայի Ազգային ժողովի որոշումը Թուրքիայում առաջացրեց զայրույթի և ատելության ալիք, բայց ոչ ափսոսանք կամ վիշտ: Թուրքիայում շատերը կարծում են, որ երեք տարիների ընթացքում Թուրքիան քշվել է ամոթի անկյուն և նրանք ասում են, որ «Մենք առանց որևէ ներողության կհասնենք մինչև 2015 թ»»:
Յ. Բայդարի կարծիքով, «Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզի այդ քայլը կազդի նաև արաբական աշխարհի այլ պետությունների վրա՝ ցույց տալով, որ Թուրքիան չլուծելով իր խնդիրները անցյալում, «արաբական զարթոնքի» համար դարձել է կասկածելի օրինակ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment