Wednesday, December 28, 2011

Կստեղծվի Ադրբեջանի և Արցախի սահմանը հատած փոքրամասնություններին աջակցող կենտրոն

Tert.am. 28-12-2011- Հունվար ամսին Ադրբեջանում գտնվող տարբեր էթնոսների ներկայացուցիչները և Հայաստանից քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը կստեղծեն կոմիտե, որը կաջակցի Ադրբեջանի և Արցախի սահմանը հատած ազգային փոքրամասնություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց քաղաքագետ Մելիք–Շահնազարյանը։
«Մենք պետք է աջակցենք բոլոր այդ մարդկանց, քանի որ մենք չենք պատերազմում նրանց հետ»,-ասաց քաղաքագետը՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի 10-ից Ադրբեջանում մեծ թափ է առել երկրում գտնվող տարբեր էթնոսների շարժումը:
«Ադրբեջանում գործող էթնիկ խմբերի առաջնորդները կոչ են անում չծառայել Ադրբեջանի սահմաններում, քանի որ հայերը իրենց թշնամինրեը չեն: Նրանք հայտարարեցին , որ Ադրբեջանը ուզում է իրենց կոտորի, իրենց միջոցով հաղթանակ տանի»,-ասաց պարոն Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետը նշեց նաև, որ այս պահին Ադրբեջանը լռում է, բայց ինքը համոզված է, որ նա աշխատանք է տանում այդ շարժումը ճնշելու ուղղությամբ:
«Այս պահին շատերը ձերբակալվում են միայն այն բանի համար, որ լավ հարաբերությունների մեջ են հայերի հետ: Մենք Ադրբեջանում ունենք բարեկամներ և լավ դաշնակիցներ և դրանց թիվը պակաս չէ անդրկովկասյան թուրքերից»,-ասաց նա:

No comments: