Mamul.am. 12-12-2011- ''Ամերիկայի ձայն''-ը հաղորդում է, որ Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Էղեմեն Բաղըշը հադես է եկել հայտարարությամբ, ըստ որի ''ոչ ոք համարձակություն չունի՝ ստիպելու թուրք ժողովրդին գլուխ խոնարհել'':''Հուրիեթ'' թուրքական պարբերականը, վկայակոչելով ''Անադոլու'' լրատվական գործակալությանը, հայտնել է, որ Բաղըշն անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որի համաձայն, ըստ թերթի, ''թուրքերը կխոնարհվեն Երևանում'':
Թուրքիայի ԵՄ հարցերով նախարարն ասել է, թե ''Սարգսյանն անցել է սահմանները'':
''Ոչ ոք չպետք է կասկած ունենա, որ մենք գիտենք, թե ինչպես կարելի է կասեցնել այս ազգի դեմ ուղղված բացասական ցանկացած գործողություն'', - ասել է Բաղըշը` Ստամբուլում կիրակի օրն անցկացված ''Արդարություն և զարգացում'' կուսակցության նիստի ընթացքում:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Մարսելում հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում նա իր ելույթում ասել է. ''…Վաղ թե ուշ իրեն եվրոպական երկիր համարող Թուրքիան կունենա եվրոպական լինելուն հարիր ղեկավարություն, որը գլուխ կխոնարհի Ծիծեռնակաբերդում…'':

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment