Tuesday, December 13, 2011

Ադրբեջանի դպրոցներում գումար են հավաքում «Եվրատեսիլ 2012»-ի անցկացման համար

News.am. 13-12-2011- Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի միջնակարգ դպրոցներում ուսուցիչների աշխատավարձից պահումներ են անում «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի անցկացման համար: Ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը գրում է, որ յուրաքանչյուր ուսուցիչ ստիպված է իր աշխատավարձից տաս մանաթ (12,5 դոլար) տալ ընդհանուր ֆոնդին, որը հանգանականություններ է հավաքում «Եվրատեսիլ 2012»–ի համար:
Աղբյուրը հայտնում է, որ մի շարք դպրոցներում ուսուցիչները բողոքել էին այդ երեւույթից եւ հրաժարվել վճարել այդ գումարը, այդուհանդերձ, դրամահավաքությունը շարունակվում է, եւ տվյալ պարագայում դա արվում է ուսուցիչների աշխատավարձի հաշվին:
Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, մի շարք նախարարությունների եւ պետական կառույցների հանձնարարվել է որոշակի քանակությամբ գումար ներդնել միջազգային երգի մրցույթի կազմակերպման համար: Այդ նպատակով ավելի վաղ փողահավաքություն էր սկսվել Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարությունում եւ Պետական հարկային կոմիտեում, որտեղ եւս աշխատողների աշխատավարձից պահումներ են արվում:

No comments: