Tuesday, December 27, 2011

Իսրայելի վարչապետը փորձում է ձգձգել Հայոց ցեղասպանության ճանաչումը. Քնեսեթի պատգամավոր

HayNews.am. 27-12-2011- Իսրայելի Քնեսեթի պատգամավոր Արյե Էլդադը գոհ չէ երեկ կրթության և մշակույթի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության քննարկման արդյունքներից: Այս մասին տեղեկացնում է IzRus կայքը:
Պրոֆեսոր Էլդադը գտնում է, որ հանձնաժողովի նախագահ Ալեքս Միլլերը ուղղակի ժամանակ է ձգձգում:
«Երբ կկայանա հաջորդ քննարկումը ոչ ոք տեղյակ չէ: Քանի դեռ այն կախված է Միլլերից և վարչապետ Նեթանյահաուից` Հայոց ցեղասպանության ճանաչում չի լինի»,- նշել է Էլդադը:
Էլդադը Ցեղասպանության ժխտումը համարում է ազգային խայտառակություն: Նա նշել է .«Մենք ամեն անգամ նայում ենք Թուրքիային: Մենք վախենում ենք նրանց արձագանքից, բայց թուրքերը արդեն ցանկացած վնաս հասցնում են մեզ: Հերիք է փոխանակենք մեր խիղճը թուրքական բարյացակամության հետ»,- հավելել է պատգամավորը:
HayNews.am
Վերջում Էլդադը նշել է, որ եթե Միլլերը և նրա կողմնակիցները ձգձգեն Հայոց ցեղասպանության հարցի երկրորդ քննարկումը, ինքը և իր կողմնակիցները ևս ձեռքերը ծալած չեն նստի:
«Վերջիվերջո մեր կողմից է նաև Քնեսեթի խոսնակը և խորհրդարանական կոալիցիայի նախագահը. այնպես որ մենք ևս ինչ որ բան կարող ենք անել»:

No comments: