Մեր զրուցակիցն է քաղաքագետ Նվարդ Մանասյանը
-Նվարդ, մի քանի ամիս առաջ քաղաքական իրավիճակը հստակ բնորոշել չէիք կարողանում և ասում էիք, որ ճտերին կհաշվենք աշնանը: Կարծես քաղաքական խաղաքարտերը բաց են: Այս առումով, կարո՞ղ ենք արդյոք ասել, որ ճգնաժամի առաջ ենք կանգնած:
-Ըստ իս`նախորդիվ հնչածների որպես շարունակություն կարող եմ ասել, որ ակնկալված քաղաքականության բացակայությունն ինքնին քաղաքականություն է: Կարծում եմ` սա բնականոն գործընթաց է: Համակարգածին փոփոխություններից հետո, համակարգը լինելով փակ, հերմետիկությունից էնտրոպիայի ենթարկվելու հատկություն է ձեռք բերում և տարիների ընթացքում աղճատվում է: Ներսի համակարգը նկարագրող գործընթացները, բառերը սկսում են իրենց բովանդակությունը կորցնել և դառնում են փուչ տերմիններ: Մարման ընթացքը միշտ էլ կա, մինչև որ այլևս այդ համակարգ կոչվածը լուծումներ չի տալիս, այսինքն` իր բառարանը սպառում է, և այս առումով հանգեցնում է քաղաքական գործընթացի իմիտացիային: Կարծում եմ`սա որպես այդպիսին հետաքրքիր ախտորոշիչ հատկանիշ ունի, այն ավարտ է և սկիզբը մի նոր բանի, հանգրվանին մոտենալուն, նոր համակարգի պահանջին, նոր ուղիներ որոնելու և ներսում, և աշխարհում: Այդ պրոցեսները ընթանում են, կան բաներ, որոնք տարիների ընթացքում դարձել են դասական հասկացություններ, մտել են դասագրքեր, մարդկանց երևակայությունն են շարժել, հեղափոխությունների, պայքարների առիթ են դարձել, բայց սրանք մի անգամ սպառված արժեքներ, սպառված հասկացություններ են:
-Նվարդ, սակայն տեսակետ կա, որ մեր տեքստերը, գաղափարները հեղափոխությունների առիթ չեն հանդիսանում, որևէ կերպ չի ստացվում դրանք ամփոփել, կոնսոլիդացնել:
-Եթե համեմատենք` ինչ ունեինք տարիներ առաջ և ինչ ունենք հիմա, համենայն դեպս որոշակի փոփոխություններ, գոնե միտումներ կան, կան հստակ ձևակերպող պատգամներ, որոնք պահանջ են ներկայացնում կառավարությանը: Ճիշտ է, դրանց հետամուտ են լինում փոքր խմբով մարդիկ, բայց կարծես այդ թելերը նշմարվում են: Իմ կարծիքով բնակչության կեսը սիմվոլիկ մերժման է ենթարկված եղել տարիներ շարունակ և չի ունեցել սեփական հավասարակշռված և համապարփակ բառարանը: Մեր հասարակությունը չափազանց սեռայնացված է: Ըստ էության, հայկական իրականության, հայկական ներքին քաղաքական կյանքի սահմանումները որոնելիս, բնակչության կեսի համար այդ որոնումները միջնորդավորված են եղել: Դրանք ըստ էության որոնումներ չեն, դրանք ինչ-որ մի կեսի, արական կեսի որոնումների երկրորդային, երրորդային ինտերպրետացիաներն են: Ես` որպես առանձին քաղաքական սուբյեկտ, քաղաքացի, չեմ սոցիալիզացվել նրա մեջ, որ կարողանամ սեփական պատմությունը, սեփական հույզերը, սեփական լուծումներն առաջարկել որպես կին: Որպես կին` ես չեմ մասնակցում հասարակական քաղաքական կյանքին: Ես աշխատում եմ, դասավանդում եմ, իսկ հասարակական քաղաքական բեռը միայն արականի սեռի վրա է դրված: Այսօր միայն արական բառարանն է, միայն արական ուժն ու արական պատմությունն է փորձում հայկական քաղաքականությունը սահմանել: Սա երբեք լիարժեք լինել չի կարող լինել, առավել ևս եթե մշակույթի տեսանկյունից դիտարկենք: Հասարկությունը, որը ոչ պատերազմի և ոչ խաղաղության համատեքստ չի ունեցել երկար ժամանակ, ըստ էության /«խաղաղության» մեջ մշակութային առումով, ես ուզում եմ, որ մենք մի պահ մոռանանք կենսաբանական սեռային տարբերությունը, այն ոչ մի բանով չի տարբերվում իգական կեսից/, երբ ամբողջ ինքնագիտակցությունը ոչ խաղաղության և պատերազմի բացակայության պայմաններում ձևավորվում է մեդիականացմամբ և մեդիական միջնորդավորված հաղորդակցությամբ, որտեղ աղճատված և կարծրատիպացած բառարանները առանձին շատ նեղ դերեր են սահմանել հասարակության կեսի համար: Մյուս կեսի համար էլ են բավականին նեղացված դերերը, բայց կանանց համար այնքան սահմանային նեղացրած են թույլատրելիության տարածքները, որ ես դժվարանում եմ նրան համարել քաղաքականության և հասարակության սուբյեկտ: Մենք ապրում ենք, բայց մշակութային առումով այդ ապրելը կյանք համարել չի կարելի:
-Նվարդ, սակայն վերջին տարիներին ձևավորված նախաձեռնությունների մեջ կան, որ հենց կանայք են առաջին շարքերում և հաջողություններ էլ կան գրանցված: Այս առումով մի՞թե փոփոխություն չկա:
-Այո, կա, բայց եթե դրան գիտակցված մոտեցում չտրվի, մենք հասարակության մասկուլիզացվածությունից չենք ազատագրվի: Հաճախ ասում են` կինը քաղաքականության մեջ կորցնում է կանացիությունը, որովհետև քաղաքականությունը և հասարակական դաշտը սահմանվել է արական բառարանով, որոշակի նեղ բառերով, և որպեսզի այդ քարտեզում երևաս, պետք է որդեգրես այդ բառարանն ու այդ աշխարհընկալումը: Այդ աշխարհընկալումը որդեգրելիս դու կորցնում ես որոշակի ատրիբուտներ, այսինքն` մշակութային տարածքում դու այդ բնութագիչներով ես արդեն հանդես գալիս և կարող ես այլ կաղապարում լինել: Տարօրինակ չէ, որ դու ձևափոխվում, ձևախեղվում ես: Սա հիմնական խնդիրներից մեկն է, և այն պետք է կարողանանք հաղթարահել որպես հասարակություն` առանց առճակատման և ատելության: Սա ատելության տանող ճանապարհ չպետք է լինի: Այն պիտի փոխլրացման ճանապարհ լինի, որտեղ երկու կեսերը կարողանան մեկը մյուսի բառարանը կլանել հավասարապես: Եվ եթե մենք տղամարդու համար լացելը սոցիալիզացրել ենք, որպես անթույլատրելի մի բան, պետք է դրա հակառակ պրոցեսը գնա, կնոջ համար էլ շատ բաներ կան, որ մենք սոցիալիզացրել ենք, որ անթույլտրելի է և միշտ պատժել ենք իրեն, երբ սահմանը անցել է: Մենք տարբեր ձևով ենք պատժել, պատժել ենք, օրինակ, թանկ գին վճարելով: Այդ թանկ գին վճարելուց մեկն էլ այն է, որ սոցիալապես ակտիվ կանայք, որոնք գեղեցկության հենքի վրա չեն սահմանվում, այսինքն`եթե ես դիմացինիս որպես կին չեմ կարողանում գեղեցկության տեսակետից նկարագրել, այլ ինտելեկտի տեսանկյունից եմ նկարագրում, դրանք ընդունված չեն մեր ընդհանուր քննարկման մեջ, ինչ-որ անհասկանալի բաներ են, դրանք կնոջը բնորոշ պետք է լինեն և եթե բնորոշ են, ինքն այլևս կին չի: Սա պետք է հաղթահարենք:
-Մենք հարևան Վրաստանում տեսնում ենք գեղեցիկ կանանց քաղաքականության մեջ, որոնք երիտասարդ են, խելացի: Նրանք հաղթահարե՞լ են այդ կարծրատիպերը:
-Ես կարծում եմ` նույնիսկ միտումնավոր երիտասարդ մասնագետներ բերելով` որոշակի քաղաքականություն իրականացվեց, փորձեցին նմանակել եվրոպական արժեքներին, կին պաշտոնատար անձինք նշանակվեցին շատ բարձր պաշտոնների, որպեսզի այդ մոդելն էլ ստեղծվի: Բայց պետք է հաշվի առնել, որ այնտեղ հեղափոխություն եղավ, և այդ հեղափոխության ալիքի վրա է դա ստեղծվել, իսկ մեզ մոտ հեղափոխություն չի եղել և մեզ մոտ հին համակարգը դեռ ինքն իրեն պետք է մարի: Մեզ մոտ ուրիշ խնդիր էլ կա. կառավարման համակարգին տիրացել են Հերմեսի ֆունկցիայով մարդիկ: Սրանք այն մարդիկ են, որոնք չեն ուզում առնչվել «ոչ խաղաղության» հետ, և այդ ոչ խաղաղությունից դուրս են խաղը կառուցում, մինչդեռ ոչ խաղաղություններն անհրաժեշտ են, որպեսզի վերաիմաստավորվեն իրականությունները: Որոնումներն ու առճակատումները մեր քաղաքականության մեջ սահմանված չեն, մենք անընդհատ փորձում ենք անել հասկանալին ամեն գնով: Եվ դա կարող է, օրինակ, թարգմանվել այնպես, որ մենք պատրաստ ենք ազատագրված տարածքները զիջել, որովհետև ամեն գնով ձգտում ենք խաղաղության, կամ մեր զարգացումը տեսնում ենք զիջելով:
-Խեղված արժեքները ինչի՞ հետևանք են, քաղաքական ուղի՞ն են սխալ ընտրել:
-Առաջին հերթին` ընտրական համակարգը, որը թույլ չի տվել արյունը թարմացնել, երկրորդ` կարծում եմ հենց հասարակության իներտությունն է պատճառը: Հասարակությունը հնացած քննարկման տարածքում է գտնվում, որտեղ քննարկման հիմնական առանցքում ոչ թե մարդու իրավունքներն են, այլ ամոթը, ըստ այդմ` ազգային ինքնությունը և մնացած արժեքները սահմանվում են ամոթի հենքի վրա: Իսկ ուղղահայաց առանցքում ոչ թե քաղաքացիական, այլ ազգային արժեքներն են: Ազգայինը ես կողք չեմ դնում, բայց այն հավանաբար հորիզոնական առանցքը պետք է լիներ, և ազգային արժեքների վերաիմաստավորումը պետք է անցներ այդ քաղաքացիական իրավունքի և իրավունքից ծնվող պատասխանատվությամբ առաջնորդված մշակութային վերաիմաստավորմամբ, որը նաև իմ ինքությունը կփոխեր, որը կլիներ համարժեք իմ այսօրվա 21-րդ դարի հայկական իրականության մեջ ապրող մարդու կոնտեքստին: Իսկ մենք շուռ ենք տվել, կառչել ենք 19-րդ դարի ազգային արժեքներից, ավելի հին ավանդույթներից և փորձում ենք այդ ավանդույթներն ամոթի ուժով պարտադրել հասարակությանը: Ամոթի ուժով ապրող հասարակությունը թույլ չի տալիս, որ այդ բառարանը նորացվի, մարդու աշխարհը փոփոխվի, և դրա մեջ նոր թեմաներ առաջանան: Եվ նաև սեռային առանձնացվածությունը թույլ չի տալիս, որ մեկից մյուս անցում կատարվի, որ ես մտնեմ տղամարդու աշխարհ, ու այնտեղ վերասահմանումներ անեմ, ինքը մտնի իմ աշխարհ, ու ինչ-որ բաներ փոխի: Մենք ամենքս ռացիոնալ հատիկներ կարող ենք բերել մյուս աշխարհ, և այդ աշխարհներն անընդհատ մոտեցնելով` դրանք կարող ենք բազմապատկել: Հիմա աղքատացած մարդուկ, աղքատացած աշխարհիկ են, իսկ այդ աղքատացած աշխարհիկի մարդուկը ոչ մի բան փոխել չի կարողանա, ինքը չունի այդ ընկալումը, այդ ընկալմամբ քաղաքացին ընտրության գնում է 5000 դրամ վերցնելով, կամ այն տրամաբանությամբ, որ ոչինչ չի կարող փոխել:
-Այսինքն` այս ընտրությանը գնում ենք նո՞ւյն հոգեբանությամբ:
-Չեմ կարծում, քանի որ որոշակի վարակ կա, որոշակի փոփոխություն, համեմատության եզրեր կան, մարդիկ կան, որոնք հանդգնել են ձեռնոց նետել համակարգին, ձեռնոց նետել ամոթի հասարակությանը և ասել, որ ես ապրելու եմ մեկ այլ՝ պատասախանատվության կյանք: Տարիներ առաջ, եթե մարդուն պիտակում էին որպես գործակալ, որն ինչ-որ գործունեություն է ծավալում, մեծ թվով մարդիկ հետ էին կանգնում այդ գործողությանը մասնակից լինելուց: Հիմա կարծես թե այդ վախի, կեղծ ամոթի զգացողությունը հաղթահարված է, մարդկանց խմբեր կան, որոնք վերջնակետ են տեսնում, տեսնում են, որ դա որոշակի նպատակի կտանի և պատրաստ են այդ նպատակի համար անցնել բոլոր սահմանները:
-Ելքային ի՞նչ տաբերակներ եք տեսնում նման հասարակությունում, կլինի խաղա՞ղ ճանապահով, իսկ գուցե ելքեր չկա՞ն:
-Կարծում եմ` ելքային տաբերակներ միշտ կան: Վակուումներին չեմ հավատում, վակուումները կարող են տակտիկական լինել, բայց ստրատեգիական առումով միշտ ելք կա, գոնե ինձ համար միշտ կա կյանք կյանքից հետո, նայած որն ենք համարում խաղաղ ճանապարհ, այն, որը դեռ լուծում չունի աշխարհում, դրան խաղաղ ճանապարհով գնալ հնարավոր չէ: Այսօրվա աշխարհում մեծ են սոցիալական շարժումները Հարավային Ամերիկայում, Եվրոպայում կան այդ ընդվզումները, կառավարությանն անվստահություն հայտնելու փորձը, բանկերի դեմ սկսված պայքարը, դրանք այն ընդվզումներն են, որոնց լուծումը այս գլոբալացող աշխարհում դեռևս ոչ ոք չի տվել: Եվ կարծես թե արևմտյան քաղաքակրթական ծիրում զարգացող մշակութային ինտերպրետացիաները հիմա որոնման մեջ են:
-Աշխարհը գնում է նոր համակարգեր ստեղծելու ճանապարհով, և ստացվում է` մենք հին համակարգերն անգամ չե՞նք կարողանում հաղթահարել:
-Այո: 11-դ դասանացու բոլոր համակարգերը ճգնաժամի մեջ են, 8-րդ դասարանցու համակարգը դեռևս ճգնաժամի մեջ է, հետո կա 9,10,11, որտեղ երբ 8-րդ դասարանցին հասնի, կհասկանա, որ կա ճգնաժամ: Մենք ինչ-որ առումով 8-րդ դասարանցի ենք, այսինքն` մեզ համար ինչ-որ առումով կա հստակ նախանշված 9-րդ դասարան, որը ինձ թվում է`պետք է լինի խորհրդարանական հանրապետությունը, որտեղ որպես կանոն խորհրդարանում չեն լինի մեծամասնական ուժեր, որոնք 50 տոկոս իրենց ձեռքը կվեցնեն և կկարողանան միանձյա որոշել քաղաքական օրակարգը մեր երկրում: Մեր երկրում կստեղծվի մի իրավիճակ, երբ կկարողանանք հասնել լուծման միայն յուրաքանչյուր թեմայի շուրջ, յուրաքանչյուր խնդրի լուծման համար մի շարք քաղաքական ուժերի /անկախ դիրքորոշումներից/, անկախ հիմնական հենարան հանդիսացող առանցքներից`համագործակցության շնորհիվ: Այդպես կգտնենք համադրված ճիշտ լուծում: Մեզ համար կա ճիշտ լուծում, և աշխարհը տվել է:
Հիմա մեր սեռայնացվածությունն աշխարհի մի շարք երկրներում փորձել են հաղթահարել, ինչ-որ լուծումներ գտել են, մենք դրան դեռ չենք հասել՝ իրական էմանսիպացիա չենք ունեցել: Հիմա մենք տարբեր կեղծ, դոմինանտ դիսկուրսներ ունենք, որոնք ասում են, դե հայ կնոջը երբեք խտրականության չեն ենթարկել, հայ կինը միշտ ունեցել է իր հարգալից տեղը օջախում, և փորձում են մեզ անընդհատ կաղապարի մեջ պահել` դրանց համար գտնելով հիմնավորումներ: Ըստ էության աշխարհը նոր բան է առաջարկել, բայց մենք մեզ ուզում ենք խաբել՝ մեր հնի մեջ նոր բացատրություն տալ և խուսափել նոր իրականությունից: Մեկ է անխուսափելիորեն դրա շեմին ենք կանգնած, և ուզեն թե ոչ մենք առերեսվելու ենք: Մեզնից մարդկային քաջություն է պահանջվում նոր բաներ ընկալելու և դրանց բացատություն տալու: Եթե մենք դրա քաջությունը չունենանք, մենք կենսաբանորեն կապրենք հավանաբար /չնայած մեծ քաղաքականության մեջ մեզ կենաբանորեն ապրելու հնարավորություն էլ չեն տա/, բայց մշակութային տեսանկյունից հաստատ կմեռնենք: Այլևս չենք ունենա սիմվոլիզացված աշխարհ:
Մենք դեռևս վախով ենք մոտենում քաղաքական պրոցեսներին, չենք հասկանում` ինչպես կարող ենք զուտ քաղաքական գործընթացին մասնակցել, որը կարծես թե մենաշնորհել են քաղաքական գործիչները: Մարդն առանց քաղաքականության մեջ լինելու, զրկված է իր քաղաքացիական իրավունքից:
Տարիների ընթացքում կարծրացել են նաև կուսակցությունները, կարծրացումը նաև առկա է քաղաքական կուսակցությունների բառապաշարում, նրանք էլ հերմետիկ փակուղայնության մեջ են՝ քաղաքական նեղ կառուցվածքային բառարանի լեզուն չի թարմանում: Այդ մարդիկ չեն տեսնում նոր աշխարհ: Հիմա այս քաղաքացիական շարժումների քաջությունը պետք է լինի այն, որ իրենք պետք է հասկանան, որ քաղաքական օրակարգ պետք է շահագործեն, քաղաքական կուսակցություններն էլ պետք է քաջություն ունենան մտնել քաղաքացիականշարժումների օրակարգ: Երկու կողմից իրար պետք է մոտենան և իրար հետ աշխատելու ձևաչափը գտնեն: Այստեղ կրթական համակարգն իր լուրջ դերն ունի: Կրթական համակարգում խնդիր դրված չէ հաղթահարելու չիմացածը, ամբողջ պրոցեսը կառուցվել է առ այն, որ յուրացվի նախորդ սերունդների յուրացրածը, սա մեռած գիտելիք է և ինչ-որ առումով կեղծ: Ես պետք է այնտեղ սովորեի ինչպես հաղորդակցվել չիմացածիս հետ, չիմացածի դեպքում ինչ պետք է անեմ, այդ կուլտուրան մեզ դպրոցներում, համալսարաններում որպես կանոն չեն սովորեցնում և այս խնդիրը կա: Հակառակ դեպքում մենք մեր իշխանություններին թույլ չէինք տա այսքան օտարեին մեզնից մեր իրականությունը և նաև օտարվեին, որովհետև այդ մարդիկ մեզ հաշվետու չեն, մինչդեռ հիմա այդ մարդիկ իրար մեջ իրար են հաշվետու:
Սիրանույշ Պապյան
«Լրագիր» 15-12-2011.

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment