News.am. 16-12-2011- Թուրքական Posta պարբերականի սյունակագիր Հաքան Չելիքը «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության ղեկավարների եւ լրագրողների ավանդական դարձած հանդիպման ժամանակ հետաքրքիր իրադարձության է ականատես եղել:Թուրք լրագրողը նշել է, որ Անկարայի Sheraton հյուրանոցում 70 լրագրողների հետ անցկացված հանդիպման ժամանակ որպես ֆոնային երաժշտություն հնչել է հայազգի հայտնի երգիչ Շառլ Ազնավուրի Hier Encore ստեղծագործությունը:
«Եթե ազգայնականները հասկանային դա, կարող է շատ անհանգստանային, քանի որ հայազգի արվեստագետը հայտնի է իր քաղաքականացված կեցվածքով»,-նշել է թուրք լրագրողը` նկատի ունենալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Ազնավուրի հայտարարությունները:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment