Tert.am.17-12-2011- ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է, թե պաշտպանում է Մեթյու Բրայզայի թեկնածությունն՝ Ադրբեջանում ԱՄՆ–ի դեսպանի պաշտոնում։Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդում է, որ նման հայտարարությամբ հանդես է եկել Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը։
«Կարծում եմ՝ գիտեք, որ մենք պաշտպանում ենք այդ թեկնածուներին»,–ասել է Նուլանդը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կոնգրեսը մինչ տարեվերջ կհաստատի Մոսկվայում և Բաքվում ԱՄՆ դեսպանների թեկնածությունները։
«Մենք ցանկանում ենք, որ այդ կարևոր պաշտանները թափուր չմնան»,–հավելել է նա։
Հիշեցնենք, որ Մեթյու Բրայզայի թեկնածությունն ամիսներ շարունակ չէր հաստատվում ԱՄՆ Սենատում։
ԱՄՆ սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահի կողմից առաջադրված թեկնածունները պետք է հաստատվեն ԱՄՆ Կոնգրեսի Սենատի կողմից։
Սակայն այն դեպքում, երբ Կոնգրեսը միջնստաշրջանային արձակուրդում է գտնվում, ապա երկրի նախագահը կարող է կադրային նշանակումներ կատարել միանձնյա՝ առանց Սենատի հավանության։
Բարաք Օբաման անցած տարեվերջին օգտվեց իր այդ իրավունքից՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատելով Բրայզայի թեկնածությունը։
Սակայն եթե սենատորները մինչև Կոնգրեսի հաջորդ նստաշրջանի վերջը (2011թ նոյեմբեր–դեկտեմբեր) չհաստատեն Բրայզայի թեկնածությունը, ապա Օբամայի վերոնշյալ հրամանը կկորցնի իր ուժը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment