Saturday, December 17, 2011

Մեւլութ Չավուշօղլուն շնորհավորել է Սամվել Նիկոյանին

Hotnews.am. 17-12-2011- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեւլութ Չավուշօղլուն, ԵԽԽՎ-ի եւ անձամբ իր անունից ջերմորեն շնորհավորելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին
և վստահություն է հայտնել, որ Սամվել Նիկոյանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի եւ Եվրոպական խորհրդի միջեւ ամուր կապերն առավել կամրապնդվեն եւ կզարգանան:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից` Սամվել Նիկոյանին շնորհավորել են նաև ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովը եւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը, ովքեր ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անունից սրտանց շնորհավորելով ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին` վստահություն են հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդմանը եւ զարգացմանը ԱՊՀ ՄԽՎ-ի շրջանակներում: Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Կիրիլ Տրետյակը, շնորհավորելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին, նշել է. «Հուսով եմ, որ ՍԾՏՀ ԽՎ-ում Ձեր նախագահության ժամանակահատվածում` 2012թվականի առաջին կեսին, Վեհաժողովն իր ջանքերը կներդնի Մերձսեւծովյան երկրների փոխըմբռնման եւ առավել սերտ համագործակցության համար` հօգուտ մեր ազգերի: Վստահ եմ, որ ՍԾՏՀ ԽՎ-ի Գլխավոր վեհաժողովը, որը տեղի կունենա հաջորդ տարվա մայիսին Երեւանում, կքննարկի կարեւոր հարցեր եւ մեր տարածաշրջանի տնտեսական զարգացմանն ուղղված անհրաժեշտ որոշումներ կընդունի»: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին շնորհավորական ուղերձում նշել է. «Համոզված ենք, որ Ձեր գործունեությունը կնպաստի հավաքական անվտանգության հետագա ամրապնդմանը եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում միջխորհրդարանական կապերի զարգացմանը»: ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին շնորհավորական ուղերձներ են հղել նաեւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանը, ՀՀ-ում Ուկրաինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան, ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկին, ՀՀ-ում հավատարմագրված այլ դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ՀՀ Կառավարության անդամներ, ՀՀ մարզպետներ ու քաղաքապետեր, արտերկրում ՀՀ դեսպաններ, ինչպես նաեւ պետական եւ հասարակական կազմակերպություններ ու անհատներ:

No comments: