Tert.am. 15-12-2011- Ի տարբերություն ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններից առաջ սկսված իրարանցմանը, ԼՂՀ-ում նախընտրական թոհուբոհ չի սկսվել: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Հիշեցնենք, որ 2012թ-ի ամռանը ԼՂՀ-ում անցկացվելու են նախագահական ընտրություններ:«Սա չի կարելի համարել լավ կամ վատ: Վստահ եմ, մեկ-երկու ամսից ակտիվություն կսկսվի: Այս պահին նույնիսկ դժվար է կանխատեսել թեկնածուներին: Սակայն մի բանում վստահ եմ. գործող նախագահն անպայման կառաջադրվի»,-ասաց նա:
Քաղաքագետը չի բացառում նաև ԼՂՀ նախագահական ընտրություններում Արկադի Ղուկասյանի թեկնածության առաջադրումը։
«Ցանկացած մարդ կարող է դնել իր թեկնածությունը: Ինքս չեմ կարծում, որ Արկադի Ղուկասյանի թեկնածության առաջադրումը հրատապ է: Բայց քաղաքականությունը լի է անակնկալներով»,-ասաց քաղաքագետը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment