News.am. 15-12-2011- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման դեպքում Ֆրանսիան Եվրոպայում կդառնա միջնադարյան մտածելակերպ ներմուծող առաջին պետությունը:Թուրքական Samanyolu-ի փոխանցմամբ` Դավութօղլուն նշել է, թե հայկական օրինագծի ընդունումը խոսքի ազատության սահմանափակում է եւ հարված սեփական արժեքներին: Դավութօղլուն իր խոսքում մեջբերել է Վոլտերի հայտնի արտահայտությունը` նշելով, թե այընտրանքային մտածելակերպը արգելելը միջնադարյան մտածելակերպ է: «Միջնադարյան մտածելակերպի առկայությունը Ֆրանսիայում շատ վտանգավոր է: Եթե հայկական բանաձեւը անցնի, Ֆրանսիան կդառնա Եվրոպայում կդառնա միջնադարյան մտածելակերպ ներմուծող առաջին պետությունը: Դրանով Ֆրանսիան կանտեսի իր իսկ արժեքները` խոսքի եւ մտքի ազատությունը»,-ասել է Դավութօղլուն` շեշտելով, թե շատ սխալ է, որ օրինագծի քննարկաման օրը համընկնում է տարիներ առաջ Փարիզում ԱՍԱԼԱ-ի կողմից թուրք դիվանագետի սպանության օրվա հետ:
Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում քնննարկվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Թուրքիայի իշխանություններն այս կապակցությամբ հանդես են եկել սպառնալից հայտարարություններով եւ խորհրդարանական պատվիրակություն են ուղարկելու Ֆրանսիա` կանխելու բանաձեւի ընդունումը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment