Tuesday, December 20, 2011

Սիրիայի խորհրդարանը վավերացրել է Հայ եկեղեցու ժառանգության և կտակի մասին օրենքները

Panorama.am. 19-12-2011- Սիրիայի Բերիո (Հալեպ) Հայոց Թեմի կողմից ներկայացված պաշտոնական դիմումի հիման վրա Սիրիայի Արաբական Հանրապետության խորհրդարանը անցյալ շաբաթ վավերացրել է Հայ Եկեղեցու օրենսդրությամբ նախատեսված ժառանգության և կտակի մասին օրենքները, հաղորդում է Հալեպում լույս տեսնող «Գանձասար» շաբաթաթերթի պաշտոնական կայքը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, վերոհիշյալ օրենքների փաթեթը պատրաստվել է անցյալ երկու տարիների ընթացքում թեմական հատուկ հանձնախմբի ջանքերով, և վավերացվել Սիրիայի խորհրդարանի անդամ Սումբուլ Սումբուլյանի ժրաջան և հետևողական աշխատանքի արդյունքում:
Միաժամանակ հիշեցվում է, որ օրենքը ուժի մեջ կմտնի Սիրիայի նախագահ Բաշար Ալ- Ասադի կողմից ստորագրվելու հաջորդ օրը:

No comments: