Tert.am. 19-12-2011- «Աշխարհի հիշողություն» (Memory of the World International Register) ծրագրի միջազգային ռեգիստրում ընգդրկվել է աշխարհահռչակ աստղագետ Բենիամին Մարգարյանի կողմից իրականացված բյուրականյան սպեկտրային շրջահայությունը:
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը դեկտեմբերի 19-ին Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանին է հանձնել հավաստագիրը: Հայկական աստղագիտական ընկերությունը հաղորդում է, որ մինչ այսօր Հայաստանի կողմից այդ ռեգիստրում ներկայացված էր միայն Մատենադարանը:
«Աշխարհի հիշողություն» ռեգիստրում ընդգրկված են աշխարհի փաստագրական ժառանգություններ, որոնք ճանաչվել են բացառիկ նշանակության արժեքներ:
Ինչպես տեղեկացրեց Աստղադիտարանի ավագ գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը`Բենիամին Մարգարյանի կողմից իրականացված մեծածավալ դիտողական աշխատանքը կատարվել է 1965-1980 թվականներին: Այն հանդիսանում է աշխարհում ամենամեծ սպեկտրային շրջահայությունը` ծածկելով հյուսիսային երկնքի մեծ մասը, ինչպես նաև ակտիվ գալակտիկաների որոնման առաջին կանոնավոր ծրագիրը, որի արդյունքում հայտնաբերվել է գերմանուշակագույն ավելցուկով 1500 գալակտիկա (Մարգարյանի գալակտիկաներ):
Մարգարյանի շրջահայությունը թվայնացվել է 2002-2005 թվականներին ու նրանում պարունակվող կարևորագույն տեղեկատվությունը ընդմիշտ պահպանված է: ՀԱԸ համանախագահ Արեգ Միքայելյանի փոխանցմամբ` այդ աշխատանքը Հայաստանում առաջին թվայնացման նախագիծն էր:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավաստագրի հանձման հանդիսավոր արարողությանը հաջորդել է Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) և Օքսֆորդի հայկական ընկերության սահմանած գիտական լրագրության 2011թ. մրցանակների, ինչպես նաև առավել ակտիվ լրատվամիջոցներին շնորհակալագրեի հանձման արարողությունները: Այնուհետև հանձնվել են Բյուրականի աստղադիտարանի և ՀԱԸ համատեղ սահմանած լավագույն գիտական աշխատանքի համար տարեկան մրցանակը, ՀԱԸ երիտասարդ աստղագետների տարեկան (Երվանդ Թերզյանի անվ.) մրցանակը և Գալիլեյան ուսուցիչների միջազգային ծրագրի հավաստագրերը:

No comments:
Post a Comment