«Լրագիր» 27-12-2011- Արդեն ժամանակն է, որ քաղաքական ուժերը, որոնք մտադիր են մասնակցել խորհրդարանի առաջիկա ընտրությանը, սկսեն ձեւավորել նախընտրական ցուցակներ: Մի բանում հայաստանյան ուժերը կարծես թե համաձայն են՝ անցկացնել երկրի պատմության մեջ ամենաազատ ու արդար ընտրությունները, պակասեցնել բիզնեսի ներկայությունը խորհրդարանում: Համենայնդեպս, այս մասին բոլորն են հայտարարում: Բացի այդ, նշվում է, որ դրա արդյունքում Հայաստանը կունենա նոր որակի խորհրդարան:
Կարծես թե հայաստանյան քաղաքական ուժերն անկեղծ են իրենց հայտարարությունների մեջ: Եւ սակայն, կա մի հանգամանք, որ կարող է ստվեր գցել նրանց անկեղծության վրա: Բանն այն է, որ նոր որակի խորհրդարան ունենալու համար ներկայիս խորհրդարանի կազմի գերակշիռ մեծամասնությունը, որոնց թվում բիզնեսմեններ, քրեական տարրեր եւ այսպես ասած քաղաքական դեմքեր, չպետք է լինեն նոր խորհրդարանում:
Արդյոք այս ուժերն, ավելի ճիշտ՝ դրանց ղեկավարներն, իրենց մեջ ուժ կգտնեն, ասենք, չմտնել նախընտրական ցուցակի մեջ, այդ ցուցակում չներգրավել բիզնեսմենների եւ քրեական տարրերի՝ փողի եւ այլ «հարցեր» լուծելու համար: Եւ այդպես «մաքուր, գաղափարական» ներկայանալ ընտրողին:
Մյուս կողմից, եթե նրանք նույնիսկ կամք ունենան չմտնել ցուցակների մեջ, ապա ինչպես լուծել խոշոր գործարարների, քրեական խմբերի հարցը, ովքեր ամեն ինչ անելու են խորհրդարան խցկվելու համար: Նրանք ահավոր աներես են ու «հնարամիտ»: Նրանք, օրինակ, ասում են, թե իրենք քաղաքական գործիչ են եւ ոչ թե գործարար, որ իրենք ունեն ազգին ծառայելու մեծ էներգիա, որը եթե հանկարծ չմտնի խորհրդարան, ապա «մի ուրիշ տեղով» դուրս կգա, որ իրենք իրենց սեփականությունը չեն կառավարում, եւ այլն: Եւ կրկին խորհրդարանում հայտնվելու համար, պատրաստ են վճարել՝ որքան պահանջվի, նույն քաղաքական ուժերին, իշխանությանը, ընտրողներին:
Ահա այսպիսի անելանելի թվացող վիճակ է ստեղծվում, որից կարծես թե ընդամենը մեկ քաղաքակիրթ ելք կա: Ավելի ճիշտ, կա երկու քաղաքակիրթ ելք, որոնցից մեկը սակայն անհավանական է: Այն է՝ որ այս մարդիկ գիտակցեն, որ նվազագույնը տհաճություն են պատճառում մարդկանց իրենց կազմախոսական կերտվածքով, եւ հրաժարվեն առաջադրվելու մտքից: Սակայն քանի որ հենց այդ կերտվածքը թույլ չի տա նման խոհեմ որոշում ընդունել, մնում է ընդամենը մեկ ելք:
Դա այն է, որ օրենքի տեսքով ընդունվի մի «նախընտրական» ցուցակ, որում ընդգրկված լինեն այն անձանց անունները, որոնք օրենքի ուժով իրավունք չունեն առաջադրվել որեւէ մակարդակի ընտրություններում: Այսինքն, օրենքով արգելվի կոնկրետ մարդկանց ցմահ առաջադրվել: Այդ մարդիկ վաղուց հայտնի են հայ հասարակությանը՝ նախարարներ, պատգամավորներ, կուսակցապետեր... Իհարկե, սա Սահմանադրության ու օրենքների խախտում է, սակայն նկատի առնելով, թե այդ պոտենցիալ ցուցակի պոտենցիալ թեկնածուները տասնամյակ շարունակ ինչպես են ոտնահարել Սահմանադրությունն ու օրենքները, կարելի է այսպես ասած «բացառություն» անել:
Սա փաստացի առայժմ միակ քաղաքակիրթ ելքն է մնում այդ մարդկանց պետական ինստիտուտներից հեռու պահելու համար, որովհետեւ այլ միջոցներ պարզապես չկան: Կան, իհարկե, բայց արդեն՝ ոչ քաղաքակիրթ, կամ ոչ այնքան քաղաքակիրթ:
Հայկ Արամյան

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment