Friday, December 16, 2011

Դաշնակցության «քսակը» դատարկ չէ. ՀՅԴ–ն հերքում է

Tert.am. 16-12-2011- «Դաշնակցություն» կուսակցությունը երբեք ֆինանսական խնդիրներ չի ունեցել: Tert.am-ի հարցին, թե արդյոք կուսակցությունը ֆինանսական խնդիրներ ունի, պատասխանեց ՀՅԴ հանրային կապերի պատասխանատու Սպարտակ Սեյրանյանը:
«Այդ հեքիաթները արդեն 100 տարվա վաղեմություն ունեն: Զարմանում եմ, որ դեռ ինչ-որ մեկը հավատում է դրան»,-ասաց Սպարտակ Սեյրանանը:
Տեղեկացնենք, որ «Ավանգարդ» թերթն իր այսօրվա համարում «Քսակը դատա՞րկ է» վերտառությամբ լուր էր հրապարակել, որում նշում է, թե ըստ շրջանառվող տեղեկությունների` ՀՅԴ-ում ֆինանսական դժվարություններ են առաջացել, և առաջիկա ընտրություններում այս կուսակցությունը քարոզարշավը կազմակերպելու համար համար զգալի դժվարություններ է ունենալու։
«Կուսակցության քսակի դատարկ լինելու մասին թեև ուրիշ ոչինչ չի հաղորդվում, սակայն ճոխ քարոզարշավների սովոր Դաշնակցությունն ամենայն հավանականությամբ առաջիկայում կդիմի սփյուռքի ընկերներին՝ ընտրությունների համար միջոցներ խնդրելու»,– մասնավորապես գրել էր թերթը։

No comments: