«Լրագիր» 15-12-2011- 2007 թվականին կարճաղբյուրի զորամասում զոհված Տիգրան Օհանջանյանի գործով քննությունը տեղապտույտի մեջ է: Վերջին տարվա միակ արդյունքը հերթական դատատեխնիկական փորձաքննությունն էր: Այն մեկ անգամ եւս հաստատեց, որ ՌԿ-419 ռադիոռելեային կայանի անտենայում, որին, ըստ պաշտոնական վարկածի, հպվել է և հոսանքահարվել է զինծառայողը, էլեկտրական հոսանք չի եղել:Օհանջանյանի ծնողները շարունակում են պնդել, որ քննությունը սխալ ուղղությամբ է տարվում, որ իրենց որդուն ծեծելով սպանել են գեներալ Հայկազ Բաղմանյանի թիկնապահները, որոնց սենյակը գտնվում էր ռադիոկայանի շենքում: Այդ սենյակը մինչ օրս քննչական սխեմաներում չկա, զինդատախազությունը հրաժարվում է թիկնապահներին գոնե մեկ անգամ հարցաքննության կանչելուց:
Սյուզան Սիմոնյան

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment