Tert.am. 11-1-2012- Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորները խորհրդարանից պահանջել են իրենց զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend.az կայքը, նրանք արդեն համապատասխան դիմում են ներկայացրել խորհրդարան՝ այդպիսով իրենց աջակցությունը հայտնելով կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, որը երեկ, ի նշան բողոքի, հրաժարվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից։
Քըլըչդարօղլուն մեղադրվում է «Թուրքիայում 2010թ. ռազմական հեղաշրջում նախապատրաստելու առնչությամբ անցկացվող հետաքննության վրա ազդելու մեջ։ Ստամբուլ քաղաքի շրջանային դատախազությունն օրեր առաջ Թուրքիայի խորհրդարանից պահանջել էր պատգամավորական անձեռմխելիությունից զրկել Քեմալ Քըլըչդարօղլուին։ Դրանից հետո Քըլըչդարօղլուն հայտարարեց, թե հրաժարվում է պատգամավորական անձեռնմխելիությունից։
Նշենք, որ վերոնշյալ հեղաշրջումը «բացահայտել էր» թուրքական Taraf պարբերականը։ Թերթի տվյալներով՝ Թուրքիայի զինված ուժերը 2010թ. մշակել էին «Բալիոզ» («Կռան») անունը կրող ծրագիրը, որը նպատակ է ունեցել, հասարակության շրջանում քաոսային իրադրություն ստեղծելով, տապալել երկրի կառավարությունը։ Այդ պլանի համաձայն՝ Ստամբուլի Fatih Camisi և Bayazid մզկիթների մոտ պայթուններ պետք է տեղի ունենային, ապա` հարձակում Թուրքիայի ռազմական թանգարանի վրա, որից հետո երկրի զինված ուժերը պետք է տապալեին կառավարությունը։
Թերթի հաղորդմամբ՝ 2002–2003թթ. մշակված ծրագրի տակ դրված էր Թուրքիայի ԶՈՒ նախկին գեներալ Չեթին Դողանի ստորագրությունը։ Հեղաշրջումից հետո երկրում նաև զանգվածային ձերբակալություններ պետք է սկսվեին։
Thursday, January 12, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment