1in.am. 26-1-2012- Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ Մոսկվայում հանդիպել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Կողմերը համատեղ մամուլի ասուլիս են տվել, որի ժամանակ Դավութօղլուն անդրադարձել է Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունմանը.
«Այդ օրինագծի ընդունմամբ Սարկոզին հուսով է ստանալ ոչ միայն հայ ընտրողների աջակցությունը, այլև՝ ծայրահեղ աջ շրջանակների ներկայացուցիչների աջակցությունը, որոնք հայտնի իսլամատյացներ են և հանդես են գալիս ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեմ։ Լիովին հասկանալի է, թե ինչու այդ օրինագիծն ընդունվեց հենց հիմա։ Մեկնաբանություններն այստեղ ավելորդ են։
Դա շատ վտանգավոր խաղ է։ Ցայժմ նմանատիպ քաղաքական մանևրները, որոնք միտված են եղել ծայրահեղ աջ ընտրողների, արմատական ազգայնականների ու իսլամատյացների համակրանքը շահելուն, սպառնալիքի տակ են դրել եվրոպական մշակույթը։
Այժմ մենք բախվել ենք այդ մանևրի հետ։ Սարկոզին ասում է, թե այդ օրինագիծն ուղղված չէ որևէ երկրի դեմ, սակայն մեզ համար ակնհայտ է, թե ուր է ուղղված այդ օրինագիծը։ Դրա համար էլ մեզ համար նշանակություն չունի այն, ինչի վրա իր նամակում ուշադրություն է հրավիրել Սարկոզին»։
Հիշեցնենք, որ երեկ Սարկոզին նամակ էր հղել Թուրքիայի վարչապետ Էրդողանին, որում նշել էր, որ այդ օրինագիծն ուղղված չէ կոնկրետ երկրի դեմ, և Թուրքիայի կողմից առաջիկա քայլեր կատարելու հարցում ուշադրություն էր հրավիրել երկու երկրների ընդհանուր շահերի վրա։Thursday, January 26, 2012
«Հայ ընտրողներից բացի, Սարկոզին ցանկանում է շահել իսլամատյացների համակրանքը». Ահմեդ Դավութօղլու
1in.am. 26-1-2012- Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ Մոսկվայում հանդիպել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Կողմերը համատեղ մամուլի ասուլիս են տվել, որի ժամանակ Դավութօղլուն անդրադարձել է Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունմանը.
«Այդ օրինագծի ընդունմամբ Սարկոզին հուսով է ստանալ ոչ միայն հայ ընտրողների աջակցությունը, այլև՝ ծայրահեղ աջ շրջանակների ներկայացուցիչների աջակցությունը, որոնք հայտնի իսլամատյացներ են և հանդես են գալիս ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեմ։ Լիովին հասկանալի է, թե ինչու այդ օրինագիծն ընդունվեց հենց հիմա։ Մեկնաբանություններն այստեղ ավելորդ են։
Դա շատ վտանգավոր խաղ է։ Ցայժմ նմանատիպ քաղաքական մանևրները, որոնք միտված են եղել ծայրահեղ աջ ընտրողների, արմատական ազգայնականների ու իսլամատյացների համակրանքը շահելուն, սպառնալիքի տակ են դրել եվրոպական մշակույթը։
Այժմ մենք բախվել ենք այդ մանևրի հետ։ Սարկոզին ասում է, թե այդ օրինագիծն ուղղված չէ որևէ երկրի դեմ, սակայն մեզ համար ակնհայտ է, թե ուր է ուղղված այդ օրինագիծը։ Դրա համար էլ մեզ համար նշանակություն չունի այն, ինչի վրա իր նամակում ուշադրություն է հրավիրել Սարկոզին»։
Հիշեցնենք, որ երեկ Սարկոզին նամակ էր հղել Թուրքիայի վարչապետ Էրդողանին, որում նշել էր, որ այդ օրինագիծն ուղղված չէ կոնկրետ երկրի դեմ, և Թուրքիայի կողմից առաջիկա քայլեր կատարելու հարցում ուշադրություն էր հրավիրել երկու երկրների ընդհանուր շահերի վրա։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment